Քնարիկ Ավագյան - «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին». միջազգային երկրորդ գիտաժողովը
2 Էջ | 308-310 | Ստացվել է՝ 0001-01-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 0001-01-01
Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք
Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը կազմակերպում է «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային գիտաժողով: Առաջինն անց էր կացվել 2020 թ. սեպտեմբերի 15–16-ին և նվիրված էր հայ մեծանուն բանասեր, պատմաբան, հնագետ, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:
Քնարիկ Ավագյան - Հայաստանում սիրիահայ երեխաների և երիտասարդների համար իրականացված ինտեգրման ծրագրերը (2012 – 2018 թթ.) (անգ․)
22 Էջ | 26-48 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-26 | Ստացվել է՝ 2026-01-25 | Գրախոսվել է՝ 2026-02-05 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն
2012–2018 թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Սփյուռքի նախարարության և միջազգային, սփյուռքյան ու տեղական տարբեր կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների արդյունքում հոգացել ու ապահովել են Հայաստանում հանգրվանած, ինչպես նաև Սիրիայում մնացած և պատերազմի ողջ դառնություններն ու ռազմական բախումների սարսափները ճաշակած հայ երեխաների ամառային հանգիստը հայրենի ճամբարներում ու հանգստյան տներում, կազմակերպել են ուսուցողական, կազդուրման, առողջացման, ամանորյա, մշակութային, տոնական, սպորտային ու այլ միջոցառումներ, իրականացրել էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր և այլ ծրագրեր:
Բանալի բառերՍիրիա համայնք պատերազմ հայրենադարձություն ինտեգրացիա ամառային ծրագրեր ամանորյա միջոցառումներ մշակութային միջոցառումներ:
