Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Ռուբեն Կարապետյան - Աշխարհաքաղաքական պայքարի սաստկացումը Հարավային Կովկասում Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման լույսի ներքո՝ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո (ռուս.)
    9 Էջ | 222-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-222 |

    Ստացվել է՝ 2024-10-16 | Գրախոսվել է՝ 2024-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Քննարկումներ

    Հարավային Կովկասի տարածաշրջանը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է, ուր պատմության ընթացքում մշտապես բախվել են համաշխարհային կայսրությունների և տարածաշրջանային տերությունների շահերը: 2020 թ. Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքը շատ ավելի է «մոտեցել» Հարավային Կովկասին, ուր կարող է տարածվել իրանա-իսրայելական առճակատումը: Հարավային Կովկասում դերակատարների աննախադեպ քանակի և ստեղծված որոշակի աշխարհաքաղաքական վակուումի պայմաններում տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել ուժային կենտրոնների հետ իրենց՝ նախկինում հաստատված հարաբերությունները:

    Բանալի բառեր Հարավային Կովկաս Նոր Մերձավոր Արևելք Ղարաբաղյան կոնֆլիկտ Արցախյան պատերազմ Ռուսաստանի Դաշնություն Թուրքիա Իսրայել Իրան արաբական երկրներ Հայաստան հավաքական Արևմուտք նոր աշխարհակարգ:

    Բեռնել

  • Արարատ Հակոբյան - Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման հիմնահարցի պատմագիտական գնահատականը խորհրդահայ պատմագրության մեջ
    12 Էջ | 46-58 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-46 |

    Ստացվել է՝ 2023-05-07 | Գրախոսվել է՝ 2023-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Հայոց պատմության, հատկապես՝ խորհրդային ժամանակաշրջանի պատ-մագիտական գրականության մեջ, թերևս, ամենաուսումնասիրված թեմաներից է XVIII–XIX դդ. հայ-ռուսական հարաբերությունների ու դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման հիմնահարցը: Հայտնի է, որ պատմական այդ իրադարձության կապակցությամբ հրատարակվել են փաստաթղթերի և նյութերի բազմահատոր ժողովածուներ, ստեղծվել պատմագեղարվեստական բնույթի հարուստ գրականություն, համապետական մակարդակով կազմակերպվել են հոբելյանական գիտաժողովներ, կառուցվել՝ հուշարձաններ, անվանակոչվել՝ բնակավայրեր, թողարկվել՝ հուշամեդալներ և այլն:

    Բանալի բառերԱրևելյան Հայաստան Ռուսաստան պատերազմ միացում պատմագրություն Լեո Թուրքմենչայի պայմանագիր նշանակություն ինքնավարություն թագավորություն գնահատական:

    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - «Մասյաց աղավնին» ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին
    21 Էջ | 132-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-128 |

    Ստացվել է՝ 2021-09-02 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, որը «տևեց չորս տարի և վերջ դրեց առնվազն մեկ միլիոն զինվորների ու խաղաղ քաղաքացիների կյանքին, ամենամեծ պատերազմն էր, որ երբևէ մղվել էր Նոր աշխարհում»: Այդ պատերազմին հյուսիսի բանակի շարքերում մասնակցել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սակավաթիվ հայ համայնքի անդամներից 30-ը և զորակոչված մեկ շարքային զինվոր: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1863 թ., Նյու Յորքում բժշկի մասնագիտություն ստացած կոստանդնուպոլսեցի Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Մաթևոսյանը և վիրաբույժ Սիմոն Մինասյանը ծառայել են Ֆիլադելֆիայի զինվորական հոսպիտալներում:

    Բանալի բառեր«Մասյաց աղավնի» հյուսիս հարավ իշխանություն ստրկություն պատերազմ երկպառակություն խռովություն միասնություն համերաշխություն Աբրահամ Լինքոլն:

    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Սարգիս Մեհրաբյան (Խանասորի Վարդան)
    26 Էջ | 3-29 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-3 |

    Ստացվել է՝ 2022-07-14 | Գրախոսվել է՝ 2022-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Պատմություն

    Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից էր Սարգիս (Սերգեյ) Մեհրաբյանը: Հասարակությանը նա հայտնի է Խանասորի Վարդան, Վարդան, Վահե Սյունի, իսկ երգերում՝ Շատախի առյուծ անուններով: Ս. Մեհրաբյանը ծնվել է 1867 թ. օգոստոսի 10-ին Շուշիում : Սովորել է տեղի թեմական դպրոցում: Ուսանելու տարիներին ընթերցել է ընդհատակում հրատարակվող խմորատիպ թերթեր՝ «Նժդեհ», «Մունետիկ» , «Նոր-Սերունդ» և Մկրտիչ Փորթուգալյանի տպագիր «Արմենիա» պարբերականը, նաև՝ հայ գրողների, հատկապես՝ Րաֆֆու հայրենասիրական վեպերը, որոնք աստիճանաբար ձևավորել են նրա աշխարհայացքը:

    Բանալի բառերՍ. Մեհրաբյան Շուշի Վան Սևքարեցի Սաքո Խանասոր Ս. Զավարյան Կիլիկիա Ռոստոմ հայ-թաթարական բախումներ Առաջին համաշխարհային պատերազմ կամավորական շարժում ցեղասպանություն Ա. Մանուկյան Երևան Բաքու:

    Բեռնել

  • Վոլոդյա Գասպարյան - Կլիմենտ Հարությունյան. Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ.)
    3 Էջ | 320-323 |

    Ստացվել է՝ 2022-09-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Վերջերս հրատարակվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ. գ. դ. Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ․)» վերնագրով ռուսերեն մենագրությունը, որը բազմավաստակ պատմաբանի՝ Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի և Հայաստանում ծնված կամ ապրած այլ ազգությունների զավակների մասնակցությանը վերաբերող թվով 39-րդ մենագրությունն է։

    Բանալի բառերԽորհրդային Հայաստան ռուսներ Հայրենական Մեծ պատերազմ Խորհրդային Միության հերոսներ մարտական ուղի ազատագրել արխիվ։

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Պատմությունը Հովհաննես Թումանյանի անավարտ երկերում (պատմական դրամաներ և պատմվածքներ)
    12 Էջ | 124-136 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-124 |

    Ստացվել է՝ 2025-01-20 | Գրախոսվել է՝ 2025-02-13 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն

    Հովհաննես Թումանյանի պատմափիլիսոփայական աշխարհայեցողությունն արտահայտվել է անավարտ երկերում, որոնք առայսօր առանձին ուսումնասիրության նյութ չեն դարձել, թեև տպագրվել են բանաստեղծի 2022 թ․ Երկերի լիակատար ժողովածուի V հատորում։ Գրողի պատմագիտական հայացքների քննաբանությունն ունի արդիական նշանակություն և պայմանավորված է վերջին տարիներին անվտանգային խնդիրների սրվելով՝ հայ ազգի և նրա պետականության դեմ արտաքին ուժերի չավարտվող պատերազմով։

    Բանալի բառերՀովհաննես Թումանյան Հայոց պատմություն պատմական դրամաներ Անիի կործանումը "Արտավազդ Բ" "Հովհաննես թագավոր" կամ "Սմբատ Բ" "Պատերազմի տպավորություններից":

    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։

    Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան

    Բեռնել

  • Քնարիկ Ավագյան - Հայաստանում սիրիահայ երեխաների և երիտասարդների համար իրականացված ինտեգրման ծրագրերը (2012 – 2018 թթ.) (անգ․)
    22 Էջ | 26-48 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-26 |

    Ստացվել է՝ 2026-01-25 | Գրախոսվել է՝ 2026-02-05 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    2012–2018 թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Սփյուռքի նախարարության և միջազգային, սփյուռքյան ու տեղական տարբեր կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների արդյունքում հոգացել ու ապահովել են Հայաստանում հանգրվանած, ինչպես նաև Սիրիայում մնացած և պատերազմի ողջ դառնություններն ու ռազմական բախումների սարսափները ճաշակած հայ երեխաների ամառային հանգիստը հայրենի ճամբարներում ու հանգստյան տներում, կազմակերպել են ուսուցողական, կազդուրման, առողջացման, ամանորյա, մշակութային, տոնական, սպորտային ու այլ միջոցառումներ, իրականացրել էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր և այլ ծրագրեր:

    Բանալի բառերՍիրիա համայնք պատերազմ հայրենադարձություն ինտեգրացիա ամառային ծրագրեր ամանորյա միջոցառումներ մշակութային միջոցառումներ:

    Բեռնել