Lուսինե Մարգարյան - Արցախի տեղանունների բառակազմական կաղապարները
11 Էջ | 158-169 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-158 | Ստացվել է՝ 2025-07-17 | Գրախոսվել է՝ 2025-08-04 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Լեզվաբանություն
Արցախի տեղանունների բառակազմական խմբերն առանձնացնելիս հիմք են ընդունվել տեղանունների բառակազմական կաղապարների դասակարգման դասական և ժամանակակից սկզբունքները, մասնավորապես՝ Ջահուկյանի մոտեցումը (հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ)։Ըստ այդմ՝ Արցախի տեղանունները խմբավորվել են հետևյալ կարգով.Ա. Պարզ կամ արմատական տեղանուններ. դրանք դասակարգվում են.ա) բուն արմատական տեղանուններ, երբ բառարմատն է տեղանունը,բ) տեղանվանական արմատներ, այսինքն՝ իբրև այդպիսին մտածվող և արմատական ընկալվող տեղանուններ:
Բանալի բառերԱրցախ տեղանուն բառակազմություն կաղապար դասակարգում տեղանվանական արմատ պարզ բաղադրյալ ածանցավոր բարդ
