Վիկտոր Կատվալյան - Լոռու խոսվածքին հատուկ որոշ բառերի մասին (համեմատական վերլուծություն)
16 Էջ | 209-225 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-209 | Ստացվել է՝ 2025-05-23 | Գրախոսվել է՝ 2025-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Լեզվաբանություն
Յուրաքանչյուր բարբառ կամ խոսվածք բնութագրվում է յուրահատուկ բառապաշարով, որը, բարբառային այլ միավորների բառապաշարի հետ հանդես բերելով ընդհանրություններ ու տարբերություններ, դրսևորվում է իբրև իմաստաբանական, բառակազմական ու ծագումնաբանական ուրույն հատկանիշներ ունեցող մի համակարգ։ Բառապաշարի քննությունը ևս կարևոր է ոչ միայն բարբառային խոսքի ամբողջական հետազոտության առումով, այլ նաև բարբառային միավորների հարաբերություններն ու ազդեցությունները որոշելու տեսանկյունով, մանավանդ երբ առկա են վիճահարույց հարցեր։
Բանալի բառերԼոռու խոսվածք բառապաշար ազդեցություն փոխառություն լեզվամտածողություն իմաստային տեղաշարժ բաղադրյալ բառեր բառարան։
Lուսինե Մարգարյան - Արցախի տեղանունների բառակազմական կաղապարները
11 Էջ | 158-169 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-158 | Ստացվել է՝ 2025-07-17 | Գրախոսվել է՝ 2025-08-04 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Լեզվաբանություն
Արցախի տեղանունների բառակազմական խմբերն առանձնացնելիս հիմք են ընդունվել տեղանունների բառակազմական կաղապարների դասակարգման դասական և ժամանակակից սկզբունքները, մասնավորապես՝ Ջահուկյանի մոտեցումը (հաշվի առնելով որոշ առանձնահատկություններ)։Ըստ այդմ՝ Արցախի տեղանունները խմբավորվել են հետևյալ կարգով.Ա. Պարզ կամ արմատական տեղանուններ. դրանք դասակարգվում են.ա) բուն արմատական տեղանուններ, երբ բառարմատն է տեղանունը,բ) տեղանվանական արմատներ, այսինքն՝ իբրև այդպիսին մտածվող և արմատական ընկալվող տեղանուններ:
Բանալի բառերԱրցախ տեղանուն բառակազմություն կաղապար դասակարգում տեղանվանական արմատ պարզ բաղադրյալ ածանցավոր բարդ
