Լուսինե Ղռեջյան - Առաջավորասիական պատմավիպական կերպարները հայ բանահյուսության մեջ. գիրք Ա
2 Էջ | 263-265 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-263 | Ստացվել է՝ 2025-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
Հայ ժողովրդի բանահյուսական երկացանկի ձևավորման ու զարգացման վրա նշանակալի ազդեցություն են թողել մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների հետ ունեցած մշակութային ու քաղաքակրթական դարավոր շփումները։ Այդ բազմաշերտ հարաբերությունների արդյունքում թե՛ բանավոր և թե՛ գրավոր ճանապարհով մի շարք պատմական դեմքերի վիպական կերպարների հետ կապված պատմություններն ու զրույցները փոխառնվել, տեղայնացվել, յուրովի վիպականացվել են՝ էապես հարստացնելով հայ վիպական բանահյուսական ժառանգությունը։
Բանալի բառերառաջավորասիական պատմական դեմքեր ժողովրդականություն փոխներթափանցում արխիվային նյութ ավանդական բանահյուսություն մշակույթ։
