Արմանուշ Կոզմոյան - Անահիտ Յահյամասիհի. Սադեղ Հեդայաթ. կյանքը և գիտագրական ժառանգությունը
2 Էջ | 288-290 | Ստացվել է՝ 2021-05-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-11
Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ
Վերջերս լույս ընծայվեց բ. գ. թ. Անահիտ Յահյամասիհիի ուսումնասիրությունը՝ նվիրված XX դ. պարսից մեծ արձակագիր, գիտական և հասարակական մտքի ջատագով Սադեղ Հեդայաթի կյանքին, գեղարվեստական արձակին ու ազգագրական հետազոտություններին։ Աշխատությունը ներառում է չորս գլուխ, որոնցում լուսաբանվում են՝ Հեդայաթի ժամանակաշրջանն ու Իրանի սոցիալ-պատմական իրողությունները, այդ հոլովույթում կայացած նրա գրական արձակը, բանագիտության ձևավորումը XIX–XX դդ. Իրանում և Հեդայաթի դերն այդ կարևոր դիսցիպլինի զարգացման գործում։
Բանալի բառերԻրան Սադեղ Հեդայաթ նովել ավանդույթ ազգագրություն բանագիտություն Խայամ մշակույթ։
Լուսինե Ղռեջյան - Առաջավորասիական պատմավիպական կերպարները հայ բանահյուսության մեջ. գիրք Ա
2 Էջ | 263-265 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-263 | Ստացվել է՝ 2025-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
Հայ ժողովրդի բանահյուսական երկացանկի ձևավորման ու զարգացման վրա նշանակալի ազդեցություն են թողել մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների հետ ունեցած մշակութային ու քաղաքակրթական դարավոր շփումները։ Այդ բազմաշերտ հարաբերությունների արդյունքում թե՛ բանավոր և թե՛ գրավոր ճանապարհով մի շարք պատմական դեմքերի վիպական կերպարների հետ կապված պատմություններն ու զրույցները փոխառնվել, տեղայնացվել, յուրովի վիպականացվել են՝ էապես հարստացնելով հայ վիպական բանահյուսական ժառանգությունը։
Բանալի բառերառաջավորասիական պատմական դեմքեր ժողովրդականություն փոխներթափանցում արխիվային նյութ ավանդական բանահյուսություն մշակույթ։
