Տորք Դալալյան - Արամ Ղանալանյան (ծննդյան 115-ամյակի առթիվ)
5 Էջ | 243-248 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-243 | Ստացվել է՝ 2024-05-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Մեր երախտավորները
Լրացավ նշանավոր բանագետ, գրականագետ, ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967 թ․), «Պատվո նշանի» շքանշանակիր (1951 թ․) Արամ Տիգրանի Ղանալանյանի ծննդյան 115-ամյակը։ Ա․ Ղանալանյանն, ըստ էության, խորհրդային ժամանակաշրջանի գրեթե սկզբից մինչև վերջ գլխավորեց և ուղղորդեց հայ բա-նահյուսության վերաբերյալ ուսումնասիրությունները Խորհրդային Հայաստանում, շարունակելով իր մեծ ուսուցիչ Մանուկ Աբեղյանի ավանդները՝ դարձավ բանագետների նոր սերնդի ուսուցիչն ու ոգեշնչողը։
Տորք Դալալյան - Վիպաբանական ընդհանուր սխեմաները հայկական և օսական էպոսներում
19 Էջ | 137-156 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-137 | Ստացվել է՝ 2025-03-18 | Գրախոսվել է՝ 2025-04-04 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն
Հայոց երեք էպոսները՝ ազգածնական, հեթանոսական ու միջնադարյան-քրիստոնեական, ինչպես և օսական Նարթյան էպոսը իրենց վերջնական ձևավորումը ստացել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Հայկյանների ազգածնական էպոսի ձևավորումն ավարտվել է մ․ թ․ ա․ IX–VIII դդ․, Երգք վիպասանաց կամ Վիպասանք հեթանոսական էպոսի կազմավորումը՝ մ․ թ․ ա․ II – մ․ թ․ I դդ, իսկ Սասնա ծռեր-ը՝ վերջնական տեսք ստացել է գլխավորաբար IX–X դդ։
Բանալի բառերէպոս քառաճյուղ կառուցվածք ամպրոպային նախակերպար երկվորյակներ եռորյակներ "միհրական" հերոս գլխավոր վիշապամարտիկ հերոս մեռնող-հառնող հերոս։
