Հերիքնազ Որսկանյան - Ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանը` ակադեմիական գիտության ակունքներում
27 Էջ | 73-100 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-73 | Ստացվել է՝ 2025-04-18 | Գրախոսվել է՝ 2025-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն
Հայ բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից է փիլիսոփայության, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Նրա հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունեցել հայագիտության մի քանի ճյուղերում՝ բանագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն: Նա դրել է հայկական տաղաչափության գիտական ուսումնասիրության հիմքը:
Բանալի բառերՄանուկ Աբեղյան մանկավարժ ազգային-հասարակական գործիչ հայագետ ուղղագրական բարեփոխումներ տաղաչափություն տեսություն մեթոդաբանություն։
Հերիքնազ Որսկանյան - Գիտաժողով՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին
1 Էջ | 296-297 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-296 | Ստացվել է՝ 2025-11-16 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք
2025 թ․ նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀԲՀԿ) նախաձեռնությամբ։ Գիտաժողովի մեկնարկից առաջ մասնակիցներն ու հյուրերը Կո¬միտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին Վահան Տերյանի շիրիմին։
