Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աելիտա Դոլուխանյան - Միջազգային հռչակի տեր բյուզանդագետն ու հայագետը
    23 Էջ | 7-30 |

    Ստացվել է՝ 2021-05-25 | Գրախոսվել է՝ 2021-06-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Նիկողայոս Ադոնցն այն նշանավոր հայ գիտնականներից էր, որոնք ստացել են փայլուն կրթություն Ռուսաստանում ու Եվրոպայում։ Ծնվել է Սյունիքի Բռնակոթ գյուղում 1871 թ. հունվարի 10-ին՝ քահանայի ընտանիքում։ Նրա հայրը և մայրը ծագումով ազնվականներ էին։ Սկզբնական կրթությունը ստացել է Բռնակոթի ծխական դպրոցում, այնուհետև սովորել է Տաթևի վանական դպրոցում, հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Թիֆլիսում գերազանցությամբ ավարտել է ռուսական գիմնազիան, որի ավարտական վկայականում Տեր-Ավետիքով ազգանունը Ադոնցի համառ կամքի շնորհիվ դարձել է Ադոնց։

    Բանալի բառերՆ. Ադոնց Սանկտ Պետերբուրգ հայագետ բյուզանդագետ կոթողային աշխատություններ Բրյուսել Փարիզ Հայկական հարց Հայոց եկեղեցի բազմալեզու:

    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Ականավոր հայագետ Մանուկ Աբեղյանը` ակադեմիական գիտության ակունքներում
    27 Էջ | 73-100 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-73 |

    Ստացվել է՝ 2025-04-18 | Գրախոսվել է՝ 2025-05-22 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն

    Հայ բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից է փիլիսոփայության, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Նրա հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունեցել հայագիտության մի քանի ճյուղերում՝ բանագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն: Նա դրել է հայկական տաղաչափության գիտական ուսումնասիրության հիմքը:

    Բանալի բառերՄանուկ Աբեղյան մանկավարժ ազգային-հասարակական գործիչ հայագետ ուղղագրական բարեփոխումներ տաղաչափություն տեսություն մեթոդաբանություն։

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Եզակի բյուզանդագետն ու հայագետը․ Նիկողայոս Ադոնց
    22 Էջ | 52-74 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-52 |

    Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-21 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Գրականագիտություն

    Նիկողայոս Ադոնցը (1871–1942) անկրկնելի դեմք է բյուզանդագիտության, հայագիտության, պատմագիտության, բանասիրության, մանկավարժության բնագավառում։ Նա թե՛ հոր և թե՛ մոր կողմից ունեցել է ազնվական ծագում։ Օրբելյան իշխանական տան ու Դավիթ Բեկի խիզախ զինակից Տեր-Ավետիքի շառավիղը ծնվել էր, ինչպես ինքն էր Խաչատուր Աբովյանի մասին ասում, Աստծու նշանը ճակատին ու երազանքը հոգում։Ն․ Ադոնցն իր ժամանակի համար ստացել է փայլուն կրթություն։ Հավասարապես գրում և խոսում էր գրաբարով, արևելահայերենով ու արևմտահայերենով։ Նրա համար գրոց լեզուներ էին ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը, գերմաներենը։

    Բանալի բառերԱդոնց Մառ բյուզանդագետ հայագետ Ուրարտու Տիգրան Մեծ Մակեդոնյան հարստություն Պետերբուրգ Գևորգյան ճեմարան Դիոնիսիոս Թրակացի հայ դատ

    Բեռնել