Լիլիթ Սեյրանյան - Արտացոլման սկզբունքը Մատթեոս Զարիֆյանի պոեզիայում
22 Էջ | 55-77 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-55 | Ստացվել է՝ 2024-06-24 | Գրախոսվել է՝ 2024-07-02 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն
Մատթեոս Զարիֆյանն «արևմտահայ քնարերգության վերջին տաղանդավոր ներկայացուցիչն է», որն ամրագրել է իր տեղը Պ. Դուրյանի ու Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի ու Ռ. Սևակի կողքին՝ «որպես նրանց կրտսեր եղբայրը» ։ Նկատելի է Զարիֆյանի գեղարվեստի որոշակի առնչակցությունը խորհրդապաշտությանն ու ռոմանտիզմին, սակայն, ինչպես Արծրուն Ավագյանն է նկատում, «բանաստեղծական աշխարհի իր հիմնական երակով նա մնում է հայ գեղապաշտ սերնդի երգիչներից մեկը» ։ Գեղարվեստական արժեքներ են նաև Զարիֆյանի նամակներն ու օրագրային գրառումները՝ որպես հեղինակի խոհապրումի ու աշխարհատեսության ինքնօրինակ արտահայտություններ:
Բանալի բառերԶարիֆյան արևմտահայ քնարերգություն արտացոլման սկզբունք վերջին ներկայացուցիչ նարգիզիզմ Օսկար Ուայլդ աչք հայելի ավազան ծով։
Լիլիթ Սեյրանյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
3 Էջ | 295-298 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-295 | Ստացվել է՝ 2024-11-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք
Նոյեմբերի 5–7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Համակազմակերպիչներն էին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:
