Ռուբեն Սահակյան - Գեղամ Հովհաննիսյան. Արփիար Արփիարյան. hասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը
7 Էջ | 241-248 | Ստացվել է՝ 2020-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-19
Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Մեսրոպ արք. Աշճեան մատենաշարով» հրատարակել է ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գեղամ Հովհաննիսյանի «Արփիար Արփիարյան. Հասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը» ուսումնասիրությունը (խմբագիր՝ պ. գ. դ., պրոֆ. Սուրեն Սարգսյան): XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ, գրող, հրապարակախոս Արփիար Արփիարյանը (1851–1908) հայ մտավորականության այն փայլուն գործիչներից էր, ով խորը հետք է թողել ոչ միայն գրական, այլև հասարակական ու քաղաքական բնագավառում:
Բանալի բառերԱ. Արփիարյան Արևմտյան Հայաստան Վան «Արարատեան ընկերութիւն» Ա. Չոպանյան Մ. Տամատյան Մ. Չերազ Մ. Խրիմյան Գ. Սրվանձտյանց Մ. Փորթուգալյան «Արևելք»:
