Վարդան Դևրիկյան - Հայր Ղևոնդ Ալիշանի գիտական և գրական ժառանգությունը
28 Էջ | 3-31 | DOI՝ doi:10.52853/01350536-2021.3-3 | Ստացվել է՝ 2020-07-13 | Գրախոսվել է՝ 2021-09-06 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-29
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Մխիթարյան միաբանությունը Մխիթար Սեբաստացու մահից հետո էլ շարունակեց հավատարիմ մնալ հիմնադրի սկզբնավորած գործին՝ անցյալի մոռացությունից վեր հանել մեր հին մատենագրությունն ու ազգային մյուս արժեքները, նաև միաբանությունը դարձնել մի ոսպնյակ, որում բեկվեր եվրոպական գիտության ու կենցաղավարության լույսը և իր անդրադարձը գտներ հայկական կյանքում:Մխիթարյանները դարձան XVIII դ. եվրոպական հանրագիտակ մտածողության ազգային կրողները:
Բանալի բառերՀայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյան միաբանություն «Նահապետի երգեր» Հայաստանի աշխարհագրություն Անի Շիրակ Զեյթուն Սյունիք Վարդան Մամիկոնյան վարդ և բլբուլ Օսսեան լուսին:
