Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արտակ Վարդանյան - Օծոփ-Հորսի խոսվածքի առնչությունները շրջակա բարբառների հետ
    5 Էջ | 107-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-107 |

    Ստացվել է՝ 2024-05-03 | Գրախոսվել է՝ 2024-05-06 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Ճահուկ-Վայքի միջբարբառ անվանված՝ լեզվական սերտ առնչություն ներկայացնող՝ ընդհանուր խոսվածքախմբից [Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Հորս, Չիվա, Ռինդ, Վերին Ազնաբերդ գյուղեր, մինչև 1988 թվականը՝ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ (պատմական Նախճավան գավառ) և Օծոփ (պատմական Ճահուկ գավառ) գյուղեր] որոշ հատկանիշներով առանձնանում է Օծոփի կամ Օծոփ-Հորսի խոսվածքը:

    Բանալի բառերՃահուկ-Վայքի միջբարբառ Օծոփ-Հորսի խոսվածք հնչյունաբանական առանձնահատկություններ ձևաբանական շեղումներ բառապաշարային տարբերություններ Խոյի բարբառ Արցախ-Սյունիքի բարբառ:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Արևիք– Մեղրին Հայաստանի պատմաքաղաքական հոլովույթում (անգլ.)
    11 Էջ | 3-14 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-3 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայաստանի պատմաաշխարհագրական յուրաքանչյուր երկրամաս իր ուրույն տեղն ու դերն ունի ինչպես տարածաշրջանային զարգացումներում, այնպես էլ՝ հայոց հասարակական ու մշակութային կյանքում։ Այդ տեսանկյունից բացառություն չէ նաև Մեծ Հայքի թագավորության Սյունյաց աշխարհը։ Այն Արցախի հետ դարեր շարունակ եղել է Հայոց երկրի արևելյան դարպասը, նրա ռազմաքաղաքական ու քաղաքակրթական անկյունաքարերից մեկը։Սյունիքի աշխարհաքաղաքական բացառիկ հոլովույթում առանձնանում է նրա պատմական 12 գավառներից ամենահարավայինը՝ Արևիքը (նաև՝ Արևիկ), որը հիմնականում տարածվում է Մեղրի գետի ավազանում և ներկայումս համընկնում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու ենթաշրջանին։

    Բանալի բառերՍյունիք Արևիք գավառ Մեղրի Սիսական Ստեփանոս Օրբելյան Տաթևի վանք Սյունիքի թագավորություն Դավիթ բեկ Զանգեզուրի շրջան Գարեգին Նժդեհ Լեռնային Հայաստան:

    Բեռնել

  • Հովհաննես Այվազյան - Դարձյալ Դավիթ Բեկի ծագումնաբանության հարցի շուրջ
    15 Էջ | 154-169 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-150 |

    Ստացվել է՝ 2022-01-11 | Գրախոսվել է՝ 2022-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-09

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    2022-ին լրանում է Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի 300-ամյակը, որը հայոց պատմության ամենանշանակալի իրադարձություններից է: «Դավիթ բեկը … հայոց պատմության մեջ … իբրև ազգային ազատագրության մարմնացում՝ չուներ իր նմանը Կիլիկիայի հայոց անկա-խության խորտակումից հետո»,– գրել է Լեոն: Այդ իրադարձությունների հատուկ կարևորությունն այն է, որ դրանցով է սկսվում մահմեդական լծից ազատագրվելու հայոց նորագույն շրջանը: Հայտնի է, որ Սյունիքի ազատագրական շարժումը սկսվել է 1722-ին, ավարտվել՝ 1730-ին Մխիթար Սպարապետի դավադիր սպանությամբ: Շարժումը 1722–1728-ին գլխավորել է Դավիթ Բեկը, 1728–1730-ին՝ Մխիթար Սպարապետը:

    Բանալի բառերՍյունիքի ազատագրական կռիվներ Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ Մելիք Փարսադան Մելիք Բալի Տեր Ավետիք Ղուկաս Սեբաստացի Սամուել Արամյան «Ընտիր պատմութիւն …» Րաֆֆի Լալայան Ադոնց Հալիձոր Բեխ Շինուհայր Տաթև:


  • Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
    15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 |

    Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։

    Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։

    Բեռնել

  • Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
    8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 |

    Ստացվել է՝ 2022-09-16 | Գրախոսվել է՝ 2022-09-19 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:

    Բանալի բառերՍյունիք դեղաբույսեր բուսաբուժություն ժողովրդական բժշկություն միջնադար բժշկարաններ ձեռագրեր հավատալիքներ էթնոբուսաբանություն դաշտային նյութեր:

    Բեռնել

  • Անժելա Ամիրխանյան - Երվանդ Լալայան. Երկեր վեց հատորով, հատոր չորրորդ
    2 Էջ | 329-331 |

    Ստացվել է՝ 2022-09-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը (1864–1931) ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել՝ Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ և Փարիզի մարդաբանական դպրոցում: 1895 թ. վերադարձել է հայրենիք ու սկսել իր բանահավաքչական գործունեությունը:Հայաստանի պատմաազգագրական շրջանների վերաբերյալ նրա հավաքած նյութերը տպագրվել են 1896–1916 թթ. իր իսկ հիմնադրած «Ազգագրական հանդես»-ի 26 հատորներում:

    Բանալի բառերԵրվանդ Լալայան «Երկեր» Սյունիք Գեղարքունիք Վայոց ձոր ազգագրական և բանահյուսական նյութեր հնագիտական ու ճարտարապետական հուշարձաններ վիմագրեր:

    Բեռնել

  • Վարդան Դևրիկյան - Հայր Ղևոնդ Ալիշանի գիտական և գրական ժառանգությունը
    28 Էջ | 3-31 | DOI՝ doi:10.52853/01350536-2021.3-3 |

    Ստացվել է՝ 2020-07-13 | Գրախոսվել է՝ 2021-09-06 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-29

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Մխիթարյան միաբանությունը Մխիթար Սեբաստացու մահից հետո էլ շարունակեց հավատարիմ մնալ հիմնադրի սկզբնավորած գործին՝ անցյալի մոռացությունից վեր հանել մեր հին մատենագրությունն ու ազգային մյուս արժեքները, նաև միաբանությունը դարձնել մի ոսպնյակ, որում բեկվեր եվրոպական գիտության ու կենցաղավարության լույսը և իր անդրադարձը գտներ հայկական կյանքում:Մխիթարյանները դարձան XVIII դ. եվրոպական հանրագիտակ մտածողության ազգային կրողները:

    Բանալի բառերՀայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյան միաբանություն «Նահապետի երգեր» Հայաստանի աշխարհագրություն Անի Շիրակ Զեյթուն Սյունիք Վարդան Մամիկոնյան վարդ և բլբուլ Օսսեան լուսին:

    Բեռնել

  • Սվետլանա Մանուչարյան - Գարիկ Մկրտչյան․ Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների (համաժամանակային ուսումնասիրություն)
    4 Էջ | 265-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-265 |

    Ստացվել է՝ 2024-11-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ

    Արդի հայ բարբառագիտության համար կարևորվում է յուրաքանչյուր կենդանի բարբառի և խոսվածքի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանց պահպանումը, հատկապես՝ գրական լեզվի գործառույթների ընդլայնման պայմաններում։ Գարիկ Մկրտչյանի՝ խնդրո առարկա հետազոտությամբ համաժամանակյա կտրվածքով հանրայնացվում է Ապարանի տարածքային միավորներում գործառող լեզվական միավորների ամբողջական պատկերը, տրվում են Ապարան քաղաքի և հարակից 21 գյուղերի խոսվածքների նմանություններն ու լեզվական առանձնահատկությունները:

    Բանալի բառերԱպարանի խոսվածքներ բարբառային տարբերակներ համաժամանակյա ուսումնասիրություն Բայազետի Խոյի Դիադինի Կարնո Մուշ–Ալաշկերտի Սյունիք–Արցախի բարբառային շերտեր։

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Սյունյաց գահակալ իշխանների Արևիքի ճյուղը
    6 Էջ | 193-199 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-193 |

    Ստացվել է՝ 2025-11-05 | Գրախոսվել է՝ 2025-11-11 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Հնագիտություն

    ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում վիմագրագիտական հավաքչական գործունեության, շրջագայությունների ընթացքում ընդօրինակված արձանագրությունների շարքում առանձնանում են X դարի առաջին կեսի չորս խաչքարային հիշատակագրություններ, որոնցում, ըստ էության, հիշատակվում են Սյունյաց լեռնաշխարհի պատմական Արևիք գավառի գահակալ իշխաններ: Նրանց մասին պատմագիրները լռում են:

    Բանալի բառերՍյունիք Արևիք Մեղրի գահակալ իշխան եկեղեցի խաչքար վիմագիր

    Բեռնել