Արտակ Մաղալյան - Գանձասարի կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի ուրացության հարցի շուրջ (XVI դար)
19 Էջ | 50-69 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-50 | Ստացվել է՝ 2023-12-08 | Գրախոսվել է՝ 2023-12-27 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2561 ձեռագիրը Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի՝ 1664 թ. կատարված մի ընդօրինակություն է, որի վերջում՝ XVIII դարում ավելացված Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների Գավազանագրքում, կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի մասին գրված է. «Տէր Գրիգորիս ուրացողն. ՌԵ (1556)» : Հարկ է նկատել, որ 1556-ը ոչ թե ուրացության, այլ, ինչպես կտեսնենք ստորև, Գրիգորի՝ կաթողիկոս դառնալու մոտավոր թվականն է:
Բանալի բառեր Արցախ Գանձասար Գրիգոր Հասան-Ջալալյան կաթողիկոս Գավազանագիրք հիշատակարան Սեֆյան Իրան շահ Թահմասպ I բռնի հավատափոխություն ձուլողական քաղաքականություն
