Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
    9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 |

    Ստացվել է՝ 2023-04-20 | Գրախոսվել է՝ 2023-05-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:

    Բանալի բառերեպիսկոպոսություն թեմ Վանանդ հնագույն գլխավոր կենտրոնական դիրք միջնադար ազգային-եկեղեցական կաթողիկոս:

    Բեռնել

  • Արտակ Մաղալյան - Գանձասարի կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի ուրացության հարցի շուրջ (XVI դար)
    19 Էջ | 50-69 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-50 |

    Ստացվել է՝ 2023-12-08 | Գրախոսվել է՝ 2023-12-27 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի թիվ 2561 ձեռագիրը Մովսես Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի՝ 1664 թ. կատարված մի ընդօրինակություն է, որի վերջում՝ XVIII դարում ավելացված Աղվանից (Գանձասարի) կաթողիկոսների Գավազանագրքում, կաթողիկոս Գրիգոր Հասան-Ջալալյանի մասին գրված է. «Տէր Գրիգորիս ուրացողն. ՌԵ (1556)» : Հարկ է նկատել, որ 1556-ը ոչ թե ուրացության, այլ, ինչպես կտեսնենք ստորև, Գրիգորի՝ կաթողիկոս դառնալու մոտավոր թվականն է:

    Բանալի բառեր Արցախ Գանձասար Գրիգոր Հասան-Ջալալյան կաթողիկոս Գավազանագիրք հիշատակարան Սեֆյան Իրան շահ Թահմասպ I բռնի հավատափոխություն ձուլողական քաղաքականություն


  • Քնար Հարությունյան - Գրիգոր Բ. Վկայասերի ձեռագրական ժառանգությունը (ըստ մատենագրական և հիշատակարանային տեղեկությունների)
    17 Էջ | 146-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-146 |

    Ստացվել է՝ 2022-11-21 | Գրախոսվել է՝ 2022-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Դարեր շարունակ հայոց կաթողիկոսների բազմարդյուն գործունեության կարևոր ասպարեզներից մեկը հայ գրքի ու մատենագրության ստեղծման հովանավորությունն ու մեկենասությունն է: Հայոց հայրապետները ոչ միայն հովանավորել են հայ գրի ու դպրության զարգացումը, այլև շատերը թողել են մատենագրական հարուստ ժառանգություն, պատվիրել և ստացել են ձեռագրեր (ապա՝ տպագիր գրքեր) իրենց, կաթողիկոսական գրադարանի, վանքերի ու այլոց համար, իսկ ոմանք էլ ժամանակ են գտել՝ անձամբ ընդօրինակելու ձեռագիր մատյաններ:

    Բանալի բառերհայերեն ձեռագիր մատյան կաթողիկոս կաթողիկոսների ձեռագրական ժառանգություն Գրիգոր Բ. Վկայասեր հիշատակարան հայ մատենագրություն ձեռագրացուցակ:

    Բեռնել

  • Աշոտ Մանուչարյան - Արշարունյաց եպիսկոպոսական թեմը (IV–XI դդ.).
    15 Էջ | 187-202 |

    Ստացվել է՝ 2021-05-14 | Գրախոսվել է՝ 2021-05-31 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Արշարունյաց եպիսկոպոսությունը Հայաստանի հնագույն թեմերից է: Այն կազմավորվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի (302–325) իրականացրած թեմական երկրորդ բաժանման ժամանակ: Թեմական այդ նոր բաժանման ուխտանեսյան անվանացանկում Արշարունիքի եպիսկոպոսությունը 30 թեմերի շարքում 17-րդ աթոռն է : Ստեփանոս Օրբելյանը թեմերի թիվը ներկայացնում է 36՝ առանց Ուխտանեսի նման հանվանե թվարկելով դրանք :

    Բանալի բառերեպիսկոպոսություն կաթողիկոս աթոռ հոգևոր կենտրոն աթոռակալություն արձանագրություն ժողով հիշատակություն մատենագրական աստվածաբանական:

    Բեռնել

  • Եղիշե սարկավագ Սարգսյան - Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը ըստ մատենագրական տեղեկությունների (IV–XII դդ․)
    15 Էջ | 57-72 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-57 |

    Ստացվել է՝ 2025-01-18 | Գրախոսվել է՝ 2024-08-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    Կաթողիկոսական ձեռնադրության և օծման վերաբերյալ հիշատակություններ կարելի է հանդիպել մատենագիրների երկերում, որոնց մեջ, սակայն, գրեթե չկան ծիսակարգի մանրամասն նկարագրություններ։ Մատենագրության մեջ կաթողիկոսական ձեռնադրության դրվագների առկայությունը և դրանց բովանդակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ծիսակարգը զարգացել է աստիճանաբար։ Այն IV դ․ մինչև XII դ․ անցել է «սաղմնավորման», «ձևավորման» կամ «կայացման» շրջափուլերով։

    Բանալի բառերկաթողիկոս ձեռնադրություն օծում տվչություն մատենագրական տեղեկություններ պատմիչներ շրջափուլեր։

    Բեռնել

  • Աշոտ Գալստյան - Արսեն Հարությունյան. Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քարե տարեգրությունը
    2 Էջ | 289-291 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-289 |

    Ստացվել է՝ 2024-12-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրախոսություններ

    Մայր տաճարի վիմագրերը, թեև ոչ ամբողջական ընդգրկմամբ, վաղուց ի վեր եղել են հայագետների ուշադրության կիզակետում: Դրանցից մի քանիսը տեղ են գտել դեռևս XIX դարի և նախորդ դարասկզբի տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում :

    Բանալի բառերՄայր տաճար Սբ Էջմիածին կաթողիկոս վիմագիր գրաֆիտային հիշատակագրություն ուխտավոր-նվիրատու տարեգրություն:

    Բեռնել