Անժելա Ամիրխանյան - Երվանդ Լալայան. Երկեր վեց հատորով, հատոր չորրորդ
2 Էջ | 329-331 | Ստացվել է՝ 2022-09-29 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ
Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը (1864–1931) ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել՝ Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ և Փարիզի մարդաբանական դպրոցում: 1895 թ. վերադարձել է հայրենիք ու սկսել իր բանահավաքչական գործունեությունը:Հայաստանի պատմաազգագրական շրջանների վերաբերյալ նրա հավաքած նյութերը տպագրվել են 1896–1916 թթ. իր իսկ հիմնադրած «Ազգագրական հանդես»-ի 26 հատորներում:
Բանալի բառերԵրվանդ Լալայան «Երկեր» Սյունիք Գեղարքունիք Վայոց ձոր ազգագրական և բանահյուսական նյութեր հնագիտական ու ճարտարապետական հուշարձաններ վիմագրեր:
Գայանե Գևորգյան - Վիկտոր Կատվալյան. Հայոց լեզվի բարբառագիտական ատլաս․ պրակ Ա, Գեղարքունիքի մարզ
4 Էջ | 246-250 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-246 | Ստացվել է՝ 2026-02-18 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
Լեզվի պատմության ուսումնասիրության համար առանձնակի կարևորություն ունի բարբառների փոխառնչությունների գիտական քննությունը։ Թեև հայերենի բարբառների ուսումնասիրության փորձերը սկսվել են XIX դարի կեսերից, և այդ ժամանակից ի վեր դրանք ենթարկվել են ինչպես միահատկանիշ, այնպես էլ բազմահատկանիշ դասակարգումների, այնուամենայնիվ բարբառային միավորների միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունների պարզաբանումը, հստակեցումն ու ճշգրտումը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։
Բանալի բառերբարբառային միավորներ Գեղարքունիքի մարզ զուգաբանություններ բարբառագիտական ատլաս քարտեզ բարբառային հատկանիշներ լեզվաբանական աշխարհագրություն:
