Արծվի Բախչինյան - Զմյուռնիա, Էգեյան ծովի առափնյակ, հայօջախ, Էջմիածնի թեմ, արևելահայ գաղթականներ, տնտեսություն, առևտուր, մշակույթ, ներհամայնքային կյանք, եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
4 Էջ | 303-307 | Ստացվել է՝ 2022-05-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ
Զմյուռնիայի և Էգեյան ծովի առափնյակի մի շարք բնակավայրերի հայօջախները հայոց ամենահին գաղթավայրերից են։ Փոքրասիական հնագույն քաղաքներից մեկի՝ Զմյուռնիայի պատմությունն անցնելով անտիկ, հելլենիստական, հռոմեական և բյուզանդական դարաշրջաններով՝ XVI դարից դարձել է Օսմանյան կայսրության, հանդուրժողականության առումով առաջինը համարվող քաղաքը մինչև 1922 թ., երբ ընկճելով հունական ռազմական ուժերը՝ քեմալականները ներխուժեցին քաղաք: Քրիստոնյա ազգաբնակչությունը՝ այդ թվում և հայ հնամենի համայնքը, հիմնականում ոչնչացվեց:
Բանալի բառերԶմյուռնիա Էգեյան ծովի առափնյակ հայօջախ Էջմիածնի թեմ արևելահայ գաղթականներ տնտեսություն առևտուր մշակույթ ներ-համայնքային կյանք եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
Սամվել Ռամազյան - Հայ-հունական հարաբերությունները և Զորավար Անդրանիկը (1912–1922 թթ.)
32 Էջ | 3-35 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-3 | Ստացվել է՝ 2024-10-09 | Գրախոսվել է՝ 2025-01-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն
Զորավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան, 1865–1927 թթ.) բազմիցս շփումներ է ունեցել և համագործակցել Հունաստանի ու հույների հետ։ 1912–1913 թթ. 1-ին բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի հայկական կամավորական վաշտի հետ Անդրանիկը մասնակցել է օսմանյան զորքերից Մակեդոնիայի և Թրակիայի հունական բնակավայրերի ազատագրությանն ու պաշտպանությանը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով տեղի հույն բնակչությանը։
Բանալի բառերԶորավար Անդրանիկ Հունաստան Հայկական վաշտ Գարեգին Նժդեհ Էլեֆթերիոս Վենիզելոս հունական բանակ Սալոնիկ Արշակ Մնացականյան (Արմեն Սյունի) Զմյուռնիա Եղիշե Քաջունի:
