Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գարեգին Թումանյան - Հայաստանի հնագույն մի խումբ դամբարանների մշակութային պատկանելության նոր մեկնաբանություն և թվագրություն
    13 Էջ | 150-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-150 |

    Ստացվել է՝ 2024-05-15 | Գրախոսվել է՝ 2024-06-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Հնագիտություն

    Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի առկայության փաստն այժմ կարելի է ապացուցված համարել։ Մշակութային այդ համալիրներն առանձնացնելիս առաջնորդվել ենք տեսական այն դրույթով, որ մշակույթն առաջնություն ունի տիպի նկատմամբ։ Հնագիտական հիշյալ համալիրներն առանձնացնելու համար ներմուծել ենք դրանք բնութագրող որոշակի հատկանիշներ, որոնց կիրառության շնորհիվ մեծացել է ուսումնասիրությամբ ստացված արդյունքների պատմական իրականությանը մոտ լինելու հավանականությունը։

    Բանալի բառերդամբարան կիմերական վաղ երկաթի դարաշրջան մշակույթ զուգահեռներ համաժամանակյա թվագրություն հեծյալ ռազմիկ ուղեկցող գույք լկամ

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Լիլիթ Երնջակյան. Ալան Հովհաննեսի երաժշտական աշխարհը. Արևելք-Արևմուտք խաչմերուկներ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-284 |

    Ստացվել է՝ 2024-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Մեծ Բրիտանիայի “Cambridge Scholars Publishing” մեծահամբավ հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, լույս է ընծայել Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի անգլերեն աշխատությունը՝ նվիրված XX դարի ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը՝ Արևելք-Արևմուտք մշակութային փոխառնչությունների համատեքստում:

    Բանալի բառերԱլան Հովհաննես Վիլյամ Սարոյան հայկական ինքնություն ամերիկյան մշակույթ Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսություն:

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Լևոն Մելիքսեթ-Բեկը` վիշապաքարերի հետազոտող
    14 Էջ | 180-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-180 |

    Ստացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայտնի կովկասագետ-հայագետ, ծագումով արցախցի Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890 թ., Թիֆլիս – 1963 թ., Թիֆլիս) ավարտել է Օդեսայի համալսարանը (1913 թ.) և հիմնական գիտական իր գործունեությունը ծավալել Վրաստանում՝ լինելով Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922 թթ.), դոցենտ (1922–1931 թթ.), պրոֆեսոր (1932–1963 թթ.), արևելյան լեզուների և գրականության (1930–1933 թթ.), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935 թթ.) և Հայկական բանասիրության (1935–1963 թթ.) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում (1936–1940 թթ.): Իր ակտիվ գիտական գործունեության արդյունքում արժանացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1941 թ.) և Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամի (1945) պատվավոր կոչումների :

    Բանալի բառերԼևոն Մելիքսեթ-Բեկ հնագիտություն Ջավախք Թռեղք մեգալիթյան մշակույթ վիշապաքարեր 1920-ական թվականների հետազոտություններ:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Գարեգին Սրվանձտյանցի բանահավաքչական ու ազգագրական գործունեությունը
    9 Էջ | 122-131 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-118 |

    Ստացվել է՝ 2022-01-20 | Գրախոսվել է՝ 2022-03-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-09

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյանցը (1840–1892 թթ.) հայ ժողովրդի ամենամեծ երախտավորներից մեկն է՝ թե՛ որպես հոգևոր, ազգային-հասարակական նվիրյալ գործիչ, թե՛ որպես անզուգական բանասեր, բանահավաք ու ազգագրագետ: Հատկանշական է, որ նրա գործունեությունը տասնամյակներ շարունակ շաղկապված է եղել երջանկահիշատակ Մկրտիչ Խրիմյանի՝ Խրիմյան Հայրիկի կյանքին ու գործունեությանը: Բավական է հիշել, որ Գ. Սրվանձտյանցը եղել է 1850-ականի կեսերին Խրիմյանի հիմնած «Արծուի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալը, որտեղ և տպագրվել են նրա՝ ազգային-ազատագրական պայքարի գաղափարով ներշնչված առաջին ծանրակշիռ հոդվածները:

    Բանալի բառերԳարեգին Սրվանձտյանց բանասեր բանահավաք ազգագրագետ «Թորոս Աղբար» «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» Արաբկիր քաղաք արվեստ մշակույթ Մատենադարան:

    Բեռնել

  • Գարեգին Թումանյան - Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի ուսումնասիրության արդի վիճակը և հեռանկարները
    13 Էջ | 210-223 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-206 |

    Ստացվել է՝ 2021-11-30 | Գրախոսվել է՝ 2022-01-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-18

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Կիմերները, ըստ էության, Արևելյան Եվրոպայի պատմական առաջին ժողովուրդն են : Հնագիտությանը հայտնի է «կիմերական մշակույթ» եզրը: Այն սկսել են գործածել հյուսիսմերձսևծովյան նախասկյութական մշակույթները հետազոտող Դ. Յա. Սամոկվասովը, Մ. Էբերտը, Ա. Տալգրենը՝ անցած դարասկզբին: Վ. Ա. Գորոդցովը, անդրադառնալով կիմերական մշակույթի խնդրին, փորձել է առանձնացնել հիշյալ մշակույթին բնորոշ աշխատանքի գործիքների և զենքի առաջատար տիպերը: Կարծիքը, որ կիմերները կոբանյան մշակույթի կրողներն են , հետագա հետազոտություններով չի հաստատվել: Ալեքսանդր Յեսսենը գտնում էր, որ բուն կիմերական մշակույթը դեռ պետք է փնտրել:

    Բանալի բառերնոր մոտեցում հատկանիշներ կիմերական մշակույթ դամբանային համալիր դամբանախմբեր թաղման ծես ցեղախմբեր հեծյալ ռազմիկներ զենք ձիասարք:

    Բեռնել

  • Թամար Հայրապետյան - Սնվելու մշակույթը հայ բանավոր ավանդության մեջ (առօրյա, տոնածիսական և առասպելաբանական մակարդակները)
    24 Էջ | 216-240 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-216 |

    Ստացվել է՝ 2021-11-10 | Գրախոսվել է՝ 2021-11-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-08

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Մարդու կյանքի բոլոր կարևորագույն փուլերը՝ ծնունդը, կնունքը (մկրտություն), ամուսնությունը, թաղումն ավանդաբար նշվում է սեղանի շուրջ՝ ուղեկցվում հացկերույթով կամ հոգեհացով: Սննդի (ուտելիք) անպայման առկայությունն այդ կարևոր իրադարձություններում ունիվերսալ հոգեբանական նախապայման է, իսկ սնունդ ընդունելու կամ դրանից հրաժարվելու ձևերը՝ էթնիկական կամ ազգային առանձնահատկություն:Այս համատեքստում սննդի անհատական ընդունումը վերածվում է ընկերային ծեսի՝ խնջույքի, որը կոչված է բարեկարգություն մտցնել մարդկային փոխհարաբերությունների և համակեցության մեջ:

    Բանալի բառերուտեստ սնվելու մշակույթ խնջույք ծես տոն առասպել բանահյուսություն:

    Բեռնել

  • Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
    15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 |

    Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14

    Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն

    Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։

    Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։

    Բեռնել

  • Արամ Աբրահամյան - Դիտարկումներ հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX– XXI դդ.)
    13 Էջ | 270-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-270 |

    Ստացվել է՝ 2022-04-06 | Գրախոսվել է՝ 2022-04-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Քննարկումներ

    «Քաղաքական մշակույթը» «քաղաքական համակարգի մասնակիցների անհատական դիրքորոշումների միագումարն է: Դա սուբյեկտիվ ոլորտ է, որը կազմում է քաղաքական գործողությունների հիմքը»: Հետագա շարադրանքի տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տարրերից է բաղկացած այդ երևույթը. «Քաղաքական մշակույթը ներառում է քաղաքական փորձը, կարծրատիպերը, քաղաքական միֆերը, անհատների կամ խմբերի քաղաքական վարքը, ինչպես նաև՝ քաղաքական ինստիտուտների գործունեության մոդելները, գաղափարախոսությունը, քաղաքական խորհրդանիշները, քաղաքական սոցիալիզացիան»:

    Բանալի բառերքաղաքական մշակույթ Բյուզանդական կայսրություն Ռուսական կայսրություն իրավաքաղաքական միտք լեգիտիմություն սահմանադրականություն իրավագիտակցություն պետականություն Երրորդ Հան-րապետություն:

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Զմյուռնիա, Էգեյան ծովի առափնյակ, հայօջախ, Էջմիածնի թեմ, արևելահայ գաղթականներ, տնտեսություն, առևտուր, մշակույթ, ներհամայնքային կյանք, եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
    4 Էջ | 303-307 |

    Ստացվել է՝ 2022-05-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Զմյուռնիայի և Էգեյան ծովի առափնյակի մի շարք բնակավայրերի հայօջախները հայոց ամենահին գաղթավայրերից են։ Փոքրասիական հնագույն քաղաքներից մեկի՝ Զմյուռնիայի պատմությունն անցնելով անտիկ, հելլենիստական, հռոմեական և բյուզանդական դարաշրջաններով՝ XVI դարից դարձել է Օսմանյան կայսրության, հանդուրժողականության առումով առաջինը համարվող քաղաքը մինչև 1922 թ., երբ ընկճելով հունական ռազմական ուժերը՝ քեմալականները ներխուժեցին քաղաք: Քրիստոնյա ազգաբնակչությունը՝ այդ թվում և հայ հնամենի համայնքը, հիմնականում ոչնչացվեց:

    Բանալի բառերԶմյուռնիա Էգեյան ծովի առափնյակ հայօջախ Էջմիածնի թեմ արևելահայ գաղթականներ տնտեսություն առևտուր մշակույթ ներ-համայնքային կյանք եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։

    Բեռնել

  • Երվանդ Գրեկյան - 5.2 հազար տարի մեզանից առաջ կլիմայական իրադարձությունը և Հայկական լեռնաշխարհը
    30 Էջ | 203-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-203 |

    Ստացվել է՝ 2022-05-12 | Գրախոսվել է՝ 2022-05-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Քննարկումներ

    Հոլոցենի շրջանում փաստագրված համաշխարհային կլիմայական փոփոխությունների շրջափուլերից երկուսը, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են 4.2 հազար տարի մեզանից առաջ և 5.2 հազար տարի մեզանից առաջ իրադարձություն անվանումներով (համապատասխանաբար՝ 4.2 ka BP և 5.2 ka BP event), համընկնում են Հայկական լեռնաշխարհի՝ վաղ բրոնզի դարն ընդգրկող կուր-արաքսյան մշակույթի երկու կարևոր փուլերի հետ: Առաջինը վերաբերում է այս մշակույթի ավարտական փուլում՝ Ք. ա. մոտ 2500 թ. դիտարկվող տրոհման և մասնատման գործընթացին:

    Բանալի բառերկուր-արաքսյան մշակույթ ծավալում կլիմայական փոփոխություն հնամիջավայր շարժունակություն բնակչության տեղաշարժ ապաբնակեցում:

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել

  • Վաչագան Ավագյան - Հայր Ղևոնդ Ալիշանի և Վլադիմիր Ստասովի առնչություններից
    6 Էջ | 172-178 |

    Ստացվել է՝ 2021-05-05 | Գրախոսվել է՝ 2021-05-10 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-01

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Զբաղվելով սլավոնական ու արևելյան հին զարդաքանդակների ուսումնասիրությամբ՝ ռուս նշանավոր քննադատ, երաժշտության տեսաբան և հնագետ Վլադիմիր Ստասովը (1824–1906) 1880 թ. ճանապարհորդում է Եվրոպայի ու Արևելքի մի շարք երկրներով, լինում տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Վենետիկում: Այստեղ նա այցելում է Մխիթարյաններին և ծանոթանում հայ մշակույթի մեծ երախտավոր Հայր Ղևոնդ Ալիշանի (1820–1901) հետ , «որի մասին նա հեռվից լսել էր …»:

    Բանալի բառերՀայր Ղևոնդ Ալիշան Ստասով գիտնական ռուս հայ մշակույթ առնչություն նամակագրություն ուսումնասիրություն դիտարկում գնահատանք վարկած:

    Բեռնել

  • Արմանուշ Կոզմոյան - Անահիտ Յահյամասիհի. Սադեղ Հեդայաթ. կյանքը և գիտագրական ժառանգությունը
    2 Էջ | 288-290 |

    Ստացվել է՝ 2021-05-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-11

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Վերջերս լույս ընծայվեց բ. գ. թ. Անահիտ Յահյամասիհիի ուսումնասիրությունը՝ նվիրված XX դ. պարսից մեծ արձակագիր, գիտական և հասարակական մտքի ջատագով Սադեղ Հեդայաթի կյանքին, գեղարվեստական արձակին ու ազգագրական հետազոտություններին։ Աշխատությունը ներառում է չորս գլուխ, որոնցում լուսաբանվում են՝ Հեդայաթի ժամանակաշրջանն ու Իրանի սոցիալ-պատմական իրողությունները, այդ հոլովույթում կայացած նրա գրական արձակը, բանագիտության ձևավորումը XIX–XX դդ. Իրանում և Հեդայաթի դերն այդ կարևոր դիսցիպլինի զարգացման գործում։

    Բանալի բառերԻրան Սադեղ Հեդայաթ նովել ավանդույթ ազգագրություն բանագիտություն Խայամ մշակույթ։

    Բեռնել

  • Լուսինե Սահակյան - Դիտարկումներ Կոմիտաս Վարդապետ և Հայ Առաքելական եկեղեցի առնչությունների շուրջ
    12 Էջ | 121-133 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-121 |

    Ստացվել է՝ 2021-08-25 | Գրախոսվել է՝ 2021-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-17

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի գիտական կենսագրության մեջ Ս. Էջմիածնի Գևորգյան ճեմարանը կարևոր նշանակություն ունի: Այս հոգևոր դարբնոցում է ապագա Մեծ երաժիշտը ստացել իր նախնական կրթությունը, ուսումնասիրել հայոց գիրը և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունն ու հոգևոր երաժշտությունը:

    Բանալի բառերԿոմիտաս Վարդապետ Ս. Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցի հոգևոր ժառանգություն երաժշտություն մշակույթ:

    Բեռնել

  • Արմինե Տիգրանյան - Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը՝ մշակույթի իրավունքի խախտումների համատեքստում (անգլ.)
    33 Էջ | 195-228 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-195 |

    Ստացվել է՝ 2024-09-11 | Գրախոսվել է՝ 2024-11-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Մշակութաբանություն

    2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրան հաջորդած գործընթացներում (պատմական հայկական տարածքի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելն ու ամբողջական հայաթափումը) հայկական մշակութային ժառանգության ոչնչացումներն ուղղակիորեն խախտում են արցախահայերի մշակույթի իրավունքը՝ նրանց զրկելով պատմական մշակութային ժառանգության հետ հաղորդակցվելու, այն պատմական իսկությամբ պահպանելու, սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմական արժեքների ավերածությունները մեծ ծավալներով շարունակվում են մինչ օրս՝ ոչնչացնելով հայկական հետքն Արցախում։

    Բանալի բառերԱրցախ հայկական մշակութային ժառանգություն մշակույթի իրավունք Ադրբեջան ժառանգության ոչնչացում յուրացում բռնի տեղահանում

    Բեռնել

  • Լուսինե Ղռեջյան - Առաջավորասիական պատմավիպական կերպարները հայ բանահյուսության մեջ. գիրք Ա
    2 Էջ | 263-265 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-263 |

    Ստացվել է՝ 2025-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Հայ ժողովրդի բանահյուսական երկացանկի ձևավորման ու զարգացման վրա նշանակալի ազդեցություն են թողել մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների հետ ունեցած մշակութային ու քաղաքակրթական դարավոր շփումները։ Այդ բազմաշերտ հարաբերությունների արդյունքում թե՛ բանավոր և թե՛ գրավոր ճանապարհով մի շարք պատմական դեմքերի վիպական կերպարների հետ կապված պատմություններն ու զրույցները փոխառնվել, տեղայնացվել, յուրովի վիպականացվել են՝ էապես հարստացնելով հայ վիպական բանահյուսական ժառանգությունը։

    Բանալի բառերառաջավորասիական պատմական դեմքեր ժողովրդականություն փոխներթափանցում արխիվային նյութ ավանդական բանահյուսություն մշակույթ։

    Բեռնել