Սաակ Տարոնցի - Խարբերդի «Վիշապային քարը» և դրա մշակութաառասպելաբանական համատեքստը
11 Էջ | 246-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-246 | Ստացվել է՝ 2023-08-15 | Գրախոսվել է՝ 2023-09-07 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն
Մշակութաբանական ուսումնասիրությունները վաղուց ի վեր ցույց են տվել, որ որոշակի տարածաշրջանի բնորոշ ավանդական պատկերացումները՝ կապված դրա աշխարհագրական տեղանքի (ռելիեֆ), բնական պաշարների, բուսական և կենդանական աշխարհների հետ, բավական կայուն են ու հարատևում են անգամ տվյալ տարածաշրջանի կրոնական, լեզվական և էթնիկ պատկերների փոփոխության պարագայում։ Սա խոսում է հօգուտ այն մոտեցման, որ անդրազգային՝ տեղական պատմույթները (նարատիվներ) հաճախ ունենում են խոր արմատներ և չեն ենթարկվում նոր լեզվական կամ աշխարհայացքային արմատական ազդեցությունների, այլ պարզապես «կոսմետիկ» ձևափոխություններ են կրում՝ «հարմարվելով» նոր պայմաններին։
Բանալի բառերՀայկական լեռնաշխարհ Ծոփք Խարբերդ վիշապ քարացման առասպելույթ:
