Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արսեն Բոբոխյան - Լևոն Մելիքսեթ-Բեկը` վիշապաքարերի հետազոտող
    14 Էջ | 180-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-180 |

    Ստացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայտնի կովկասագետ-հայագետ, ծագումով արցախցի Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890 թ., Թիֆլիս – 1963 թ., Թիֆլիս) ավարտել է Օդեսայի համալսարանը (1913 թ.) և հիմնական գիտական իր գործունեությունը ծավալել Վրաստանում՝ լինելով Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922 թթ.), դոցենտ (1922–1931 թթ.), պրոֆեսոր (1932–1963 թթ.), արևելյան լեզուների և գրականության (1930–1933 թթ.), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935 թթ.) և Հայկական բանասիրության (1935–1963 թթ.) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում (1936–1940 թթ.): Իր ակտիվ գիտական գործունեության արդյունքում արժանացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1941 թ.) և Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամի (1945) պատվավոր կոչումների :

    Բանալի բառերԼևոն Մելիքսեթ-Բեկ հնագիտություն Ջավախք Թռեղք մեգալիթյան մշակույթ վիշապաքարեր 1920-ական թվականների հետազոտություններ:

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Աստվածները, հերոսները և սրբերը. հայոց լեռները որպես սրբազան թաղումների միջավայր
    16 Էջ | 166-182 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-166 |

    Ստացվել է՝ 2023-02-14 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն

    Վաղ կոթողային արվեստին նվիրված իր արժեքավոր ուսումնասիրության մեջ Գարեգին Հովսեփյանը գրում է. «Քրիստոնեական արվեստի նշանավոր պատմաբան Կրաուզը մի խոսք ունի, թե ազգերի արվեստը գերեզմաններից է սկսվում. այս ճշմարիտ է ոչ միայն նախնական ազգերի համար, որոնց շինարարություններն ու ստեղծագործական երևույթները իրոք գերեզմանների հետ են կապված, այլև հետագա դարերի նոր հոսանքների ընդունելության ժամանակ, համապատասխան նոր արվեստի և մշակույթի ստեղծագործության աղբյուր է դառնում, հետզհետե հնից դեպի նորը փոխակերպվելով» :

    Բանալի բառերաստվածներ հերոսներ սրբեր վիշապ բարձր լեռնային գոտիներ հնագիտական հուշարձաններ ավանդազրույցներ:

    Բեռնել

  • Սաակ Տարոնցի - Խարբերդի «Վիշապային քարը» և դրա մշակութաառասպելաբանական համատեքստը
    11 Էջ | 246-257 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-246 |

    Ստացվել է՝ 2023-08-15 | Գրախոսվել է՝ 2023-09-07 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն

    Մշակութաբանական ուսումնասիրությունները վաղուց ի վեր ցույց են տվել, որ որոշակի տարածաշրջանի բնորոշ ավանդական պատկերացումները՝ կապված դրա աշխարհագրական տեղանքի (ռելիեֆ), բնական պաշարների, բուսական և կենդանական աշխարհների հետ, բավական կայուն են ու հարատևում են անգամ տվյալ տարածաշրջանի կրոնական, լեզվական և էթնիկ պատկերների փոփոխության պարագայում։ Սա խոսում է հօգուտ այն մոտեցման, որ անդրազգային՝ տեղական պատմույթները (նարատիվներ) հաճախ ունենում են խոր արմատներ և չեն ենթարկվում նոր լեզվական կամ աշխարհայացքային արմատական ազդեցությունների, այլ պարզապես «կոսմետիկ» ձևափոխություններ են կրում՝ «հարմարվելով» նոր պայմաններին։

    Բանալի բառերՀայկական լեռնաշխարհ Ծոփք Խարբերդ վիշապ քարացման առասպելույթ:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի Ս. Պողոս-Պետրոս տաճարի պատկերաքանդակները և դրանց հավանական վարպետը
    13 Էջ | 145-158 |

    Ստացվել է՝ 2020-09-29 | Գրախոսվել է՝ 2020-10-07 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Միջնադարյան Հայաստանի հոգևոր-մշակութային նշանավոր կենտ­րոն­­ներից է Տաթևի վանական համալիրը, որի գլխավոր՝ Ս. Պողոս-Պետրոս տա­ճարը կառուցվել է վանքի հնագույն՝ վաղմիջնադարյան խարխուլ եկեղեցու տեղում: Պատմագիր Ստեփանոս Օրբելյանի հաղորդմամբ՝ տա­ճարի կա­ռուցման պատճառը Սյունյաց մետրոպոլիտ Հովհան­նես եպիս­կոպոսի տե­սիլքն էր, համաձայն որի՝ երազում հրեշտակը քանիցս հրա­մա­յել է կա­ռուցել նոր եկեղեցի՝ նախանշելով նրա տեղն ու անունը՝ հին եկե­ղե­ցու տե­ղում, սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անվամբ. «… ի տես­լեան հրա­ման առնու ի հրեշտակէ զհինն ի բաց դնել և նոր առնել սկիզբն շինու­ածոյ եկեղեցւոյն … յանուն սուրբ և գլխաւոր առաքելոցն՝ վի­մին Պետրոսի և առաքելոյն Պօղոսի»:

    Բանալի բառեր Տաթևի վանք Ս. Պողոս-Պետրոս տաճար պատկերա­քանդակ Ստ. Օրբելյան Ստ. Մնացականյան դիմաքանդակ վիշապ-օձ խորշ երեսակալ իշխան Եղիա վարդպետ:

    Բեռնել

  • Ալինա Ղարիբյան - Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերը "Սասնա ծռեր" էպոսում
    22 Էջ | 104-126 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-104 |

    Ստացվել է՝ 2024-11-07 | Գրախոսվել է՝ 2025-02-02 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն

    "Սասնա ծռեր" էպոսում Խանդութը ներկայանում է իբրև հերոսականության, նվիրումի, անձնազոհության բացառիկ որակներով օժտված հերոսուհի: Այդ հատկանիշները նպաստում են կողակցի՝ Դավթի կերպարի ավելի ամբողջական ընկալմանը: Խանդութին առնչվող մոտիվներն աչքի են ընկնում առատությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ էպոսի կանանց մեջ նրա կերպարը նույնպես ամենաամբողջականն ու կատարյալն է դառնում: Քննելով "Սասնա ծռեր" էպոսի 94 պատումներում Խանդութի կերպարի շուրջ հյուսված դիպաշարերն ու մոտիվները՝ հաշվի ենք առել տիպաբանական երեք խմբերում (Մոկս, Մուշ, Սասուն) առկա առանձնահատկությունները:

    Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Խանդութ մոտիվ մայրաստվածուհի ամազոնուհի հերոսական կին Կույս դիցուհի վիշապամարտիկ առասպելաբանություն Անահիտ դիցուհի։

    Բեռնել

  • Տորք Դալալյան - Վիպաբանական ընդհանուր սխեմաները հայկական և օսական էպոսներում
    19 Էջ | 137-156 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-137 |

    Ստացվել է՝ 2025-03-18 | Գրախոսվել է՝ 2025-04-04 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Հայոց երեք էպոսները՝ ազգածնական, հեթանոսական ու միջնադարյան-քրիստոնեական, ինչպես և օսական Նարթյան էպոսը իրենց վերջնական ձևավորումը ստացել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում։ Հայկյանների ազգածնական էպոսի ձևավորումն ավարտվել է մ․ թ․ ա․ IX–VIII դդ․, Երգք վիպասանաց կամ Վիպասանք հեթանոսական էպոսի կազմավորումը՝ մ․ թ․ ա․ II – մ․ թ․ I դդ, իսկ Սասնա ծռեր-ը՝ վերջնական տեսք ստացել է գլխավորաբար IX–X դդ։

    Բանալի բառերէպոս քառաճյուղ կառուցվածք ամպրոպային նախակերպար երկվորյակներ եռորյակներ "միհրական" հերոս գլխավոր վիշապամարտիկ հերոս մեռնող-հառնող հերոս։

    Բեռնել

  • Գոհար Վարդումյան, Կարեն Թոխաթյան - Հայաստանի ժայռապատկերները և դրանց միջավայրը որպես սրբազան տարածք (անգլ.)
    20 Էջ | 226-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-226 |

    Ստացվել է՝ 2025-05-13 | Գրախոսվել է՝ 2025-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Մշակութաբանություն

    Հին Հայաստանում սրբավայրերը բազմազան են եղել՝ տաճարներ, բագիններ, մեհյաններ։ Դրանք ծառայել են պաշտամունքին ու դրա տարաբնույթ դրսևորումներին, որոնցում կարևորվում էին արարողակարգը, ծիսական ավանդույթը և այլն: Վաղնջական ժամանակներում պաշտամունքային ուրույն միջավայր է եղել նաև ժայռապատկերը: Պաշտամունքային տարրերը զանազան դրսևորումներով առկա են շատ տեսարաններում ու հորինվածքներում:

    Բանալի բառերՀայաստան ժայռապատկեր պաշտամունք դիցաբանություն աշխարհարարում հմայանք ծես երևակայական էակ տիեզերաբանական պատկերացումներ Հայկ նահապետ վիշապ խորհրդանշան:

    Բեռնել

  • Անի Պետրոսյան - Ոռոգման մասին պատմական խոսույթի ձևավորումը Խորհրդային Հայաստանում
    16 Էջ | 229-245 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-229 |

    Ստացվել է՝ 2026-01-08 | Գրախոսվել է՝ 2026-01-10 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Հնագիտություն և ազգագրություն

    1921 թ․ Կովկասի կոմունիստներին ուղղված ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Վ․ Լենինի նամակում ձևակերպվում է ոռոգման կարևորության մասին գաղափարը, ինչը դառնում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ առանցքային ելակետ։Նորվեգացի բևեռախույզ և հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի 1925 թ. մարդասիրական առաքելությունը Հայաստանում ուղղակիորեն կապվում է ոռոգման ծրագրերի հետ ու միջազգային մակարդակում հիմնավորում է լենինյան գաղափարների արդիականությունը։

    Բանալի բառերՎ. Լենին Ֆ. Նանսեն ոռոգում "վիշապ" կոթողներ խորհրդային գաղափարախոսություն սոցիալիստական ռեալիզմ հնագիտական հետազոտություններ:

    Բեռնել