Գեղամ Հովհաննիսյան - Սարգիս Մեհրաբյան. Խանասորի Վարդանի հիշատակարանը
5 Էջ | 260-265 | Ստացվել է՝ 2023-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ
Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալների կյանքի և գործունեության ուսումնասիրությունը մեր պատմագրության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում առանձին գործիչների հուշերը, որոնք լույս են սփռում ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների վրա և դրանով ստանում աղբյուրագիտական արժեքի նշանակություն: XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հուշագրությունները հրատարակության նախապատրաստելու գործում զգալի աշխատանք է կատարել պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը:
Բանալի բառերԽանասորի Վարդան հայ-թաթարական կռիվներ ինքնապաշտպանական մարտեր կամավորական շարժում Հայ հեղափոխական դաշնակցություն Թուրքիա Ռուսաստան:
