Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
    24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 |

    Ստացվել է՝ 2023-12-14 | Գրախոսվել է՝ 2024-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։

    Բանալի բառեր1921 թ. Մոսկվայի պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ՌԽԴՍՀ քեմալական Թուրքիա Կարսի մարզ Սուրմալու Նախիջևան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջան Վրաստան

    Բեռնել

  • Ռուբեն Կարապետյան - Աշխարհաքաղաքական պայքարի սաստկացումը Հարավային Կովկասում Նոր Մերձավոր Արևելքի ձևավորման լույսի ներքո՝ 2020 թ. Արցախյան պատերազմից հետո (ռուս.)
    9 Էջ | 222-231 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-222 |

    Ստացվել է՝ 2024-10-16 | Գրախոսվել է՝ 2024-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Քննարկումներ

    Հարավային Կովկասի տարածաշրջանը Մերձավոր Արևելքի անբաժան մասն է, ուր պատմության ընթացքում մշտապես բախվել են համաշխարհային կայսրությունների և տարածաշրջանային տերությունների շահերը: 2020 թ. Արցախյան պատերազմից հետո Մերձավոր Արևելքը շատ ավելի է «մոտեցել» Հարավային Կովկասին, ուր կարող է տարածվել իրանա-իսրայելական առճակատումը: Հարավային Կովկասում դերակատարների աննախադեպ քանակի և ստեղծված որոշակի աշխարհաքաղաքական վակուումի պայմաններում տարածաշրջանի երկրները ստիպված են վերանայել ուժային կենտրոնների հետ իրենց՝ նախկինում հաստատված հարաբերությունները:

    Բանալի բառեր Հարավային Կովկաս Նոր Մերձավոր Արևելք Ղարաբաղյան կոնֆլիկտ Արցախյան պատերազմ Ռուսաստանի Դաշնություն Թուրքիա Իսրայել Իրան արաբական երկրներ Հայաստան հավաքական Արևմուտք նոր աշխարհակարգ:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Սարգիս Մեհրաբյան. Խանասորի Վարդանի հիշատակարանը
    5 Էջ | 260-265 |

    Ստացվել է՝ 2023-03-06 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալների կյանքի և գործունեության ուսումնասիրությունը մեր պատմագրության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում առանձին գործիչների հուշերը, որոնք լույս են սփռում ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների վրա և դրանով ստանում աղբյուրագիտական արժեքի նշանակություն: XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հուշագրությունները հրատարակության նախապատրաստելու գործում զգալի աշխատանք է կատարել պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը:

    Բանալի բառերԽանասորի Վարդան հայ-թաթարական կռիվներ ինքնապաշտպանական մարտեր կամավորական շարժում Հայ հեղափոխական դաշնակցություն Թուրքիա Ռուսաստան:

    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Ֆրանսիական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում 1920 թվականին (անգլ.)
    19 Էջ | 80-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-80 |

    Ստացվել է՝ 2023-03-14 | Գրախոսվել է՝ 2023-03-21 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Ֆրանսիայի վարչապետեր ու արտաքին գործոց նախարարներ Ալեքսանդր Միլյերանի և Ժորժ Լեյգի՝ Կովկասում Գերագույն հանձնակատարներին հասցեագրած 1920 թ. փետրվարի 12-ի, սեպտեմբերի 20-ի ու նոյեմբերի 4-ի հրահանգները Անդրկովկասում և Հայաստանում նրանց վարած քաղաքականության նպատակների ու խնդիրների մասին էին: 1920 թ. հունվարի 19-ին Դաշնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի ճանաչումից հետո, Ֆրանսիան դիվանագիտական աշխատանք ծավալեց այստեղ։

    Բանալի բառերՀայաստանի Հանրապետություն Ֆրանսիա Թուրքիա Անդրկովկաս արտաքին քաղաքականություն Ալ. Միլյերան Ժ. Լեյգ 1920 թ. Սևրի պայմանագիր բարձրագույն հանձնակատար Դ. դը Մարտել ՌԽՖՍՀ:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Ազգային խնդիրները Լոնդոնի «Նոր կյանք» պարբերականում (1898–1902 թթ.)
    12 Էջ | 59-71 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-59 |

    Ստացվել է՝ 2023-09-12 | Գրախոսվել է՝ 2023-09-20 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    1890-ական թվականներին հնչակյան կուսակցության ծավալած գործունեությունը ցույց տվեց պայքարի՝ իրենց ընտրած ուղու անարդյունավետությունը: Հնչակյան գործիչների միջև գաղափարական տարաձայնությունների խորացումը հանգեցրեց կուսակցության պառակտմանը: Նախկին գործելակերպը քննադատող և սոցիալիզմի քարոզչությունն Արևմտյան Հայաստանում մերժող գործիչները՝ Արփիար Արփիարյանի գլխավորությամբ, հեռացան կուսակցության ղեկավար Ավետիս Նազարբեկյանից ու ստեղծեցին զուտ ազգային հիմքի վրա կանգնած նոր կուսակցություն, որն ավելի ուշ՝ 1898 թ., կոչվեց «Վերակազմյալ հնչակյան» անունով:

    Բանալի բառեր«Նոր կյանք» Արփիարյան Վերակազմյալ հնչակյան կուսակցություն Օսմանյան Թուրքիա ազատագրական գաղափարախոսություն Արևմտյան Հայաստան Եվրոպա Ռուսաստան Արզույան:

    Բեռնել

  • Արմեն Մարուքյան - 1921 թ. «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի խորհրդա-թուրքական պայմանագրի պատմաիրավական վերլուծությունը (ռուս.)
    16 Էջ | 3-19 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-22

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-րդ տարելիցի հետ կապված և՛ լրատվամիջոցներում, և՛ հասարակական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այդ փաստաթղթի գործողության ժամկետի ավարտվելու հարցը, ինչից ելնելով՝ տվյալ փաստաթղթի գործողությունը չերկարաձգելու հնարավորության վերաբերյալ ենթադրություններ են արվում: Հարկ է նշել, որ Մոսկվայի պայմանագրում դրա գործողության ժամկետների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակվում, ինչը նշանակում է՝ այն անժամկետ պայմանագիր է, ուստի դրա գործողության ժամկետների հնարավոր չերկարաձգման մասին պնդումներն իրականությանը չեն համապատասխանում:

    Բանալի բառերՄոսկվայի պայմանագիր Կարսի պայմանագիր Խորհր­դա­յին Հայաստան Խորհրդային Ռուսաստան Թուրքիա Խորհր­դային Ադրբե­ջան Կար­սի մարզ Արդահան Սուրմալուի գավառ Նախիջևան:

    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Ռուս-թուրքական գործակցությունը և 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը հայաստանյան պատմագիտության գնահատմամբ (1991–2020 թթ.)
    26 Էջ | 20-46 |

    Ստացվել է՝ 2021-03-14 | Գրախոսվել է՝ 2021-04-05 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-08

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Արդեն երեսուն տարի է բաժանում մեզ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից: Այդ ժամանակահատվածում մեր երկիրը մի­ջազ­գային հարաբերությունների օբյեկտից վերածվել է դրանց սուբյեկտի, ստեղծել իր նյութատեխնիկական բազան, տնտեսական իրա­վահավասար ու շահավետ հարաբերություններ հաստատել աշխարհի երկր­ների հետ, փոր­ձում է թոթափել քաղաքական, միջպետական հարա­բե­րութ­յունների ոլոր­­տում Խորհրդային Հայաստանից մնացած ծանր ժա­ռան­գութ­յունը: Դրանում ամենաբարդը 1921 թ. մարտի 16-ին Մոսկ­վա­յում ստո­րա­գրված ռուս-թուր­քա­կան պայմանագրի քաղաքական վերա­ար­ժևո­րումն է, քանի որ ռուս-թուր­քական «բարեկամությունը» շարու­նակ­վում է 1921 թ. ոգով, իսկ Հա­յաս­տանն արդեն հարյուր տարի շարու­նա­կում է գոյություն ունենալ այդ պայ­մանագրով իրեն պարտադրված սահ­ման­ներում:

    Բանալի բառերԽորհրդային Ռուսաստան քեմալական Թուրքիա Ազգային ուխտ ռուս-թուրքական բանակցություններ Մոսկվայի պայմանագիր Հայ­կա­­կան հարց Արևմտյան Հայաստան Կարսի մարզ Սուրմալուի գավառ Նախիջևան Ալեքսանդրապոլ:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Հայ ազգային-քաղաքական խնդիրները «Երիտասարդ Հայաստան» պարբերականում (1908–1914 թթ.)
    19 Էջ | 79-98 |

    Ստացվել է՝ 2020-09-11 | Գրախոսվել է՝ 2020-09-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-01-29

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դարավերջին և XX դարասկզբին հայ քաղաքական կյանքի գլխա­վոր խն­դիրն արևմտահայերի ազատագրումն էր թուրքական տիրա­պե­տութ­յունից, որին ուղղված էին հայ ազգային-քաղաքական ուժե­րի հիմ­նական ջանքերը: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո առաջացած քաղա­քական իրադրությունը նոր խնդիրներ առաջադրեց նաև հայ ազգային-քաղաքական կյանքի ղեկավարությանը ստանձնած ուժերին: Ստեղծված իրավիճակում ազատագրական պայքարի նախորդ շրջանի վերլու­ծութ­յունն ու վերաիմաստավորումը, ինչպես նաև պայքարի նոր ուղիների և միջոցների փնտրտուքն իր արտահայտությունն էր գտել ու լայնորեն քննարկվում էր ժամանակի հայ քաղաքական մամուլի էջերում:

    Բանալի բառեր«Երիտասարդ Հայաստան» Ստեփան Սապահ-Գյուլյան արևմտահա­յություն Թուրքիա բռնապետություն ազատագրական պայ­քար սոցիա­լիզմ հեղափոխական շարժում:

    Բեռնել