Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 | Ստացվել է՝ 2023-04-20 | Գրախոսվել է՝ 2023-05-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն
Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:
Բանալի բառերեպիսկոպոսություն թեմ Վանանդ հնագույն գլխավոր կենտրոնական դիրք միջնադար ազգային-եկեղեցական կաթողիկոս:
