Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աշոտ Մանուչարյան - Վանանդի եպիսկոպոսական թեմը (IV–VIII դարեր)
    9 Էջ | 40-49 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-40 |

    Ստացվել է՝ 2023-04-20 | Գրախոսվել է՝ 2023-05-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Հայոց եկեղեցու վաղ շրջանի պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն առանձին թեմերի սկզբնավորման, ձևավորման, ընթացքի վերաբերյալ անդրադարձները, որոնց շնորհիվ երևան են հանվում ուշագրավ իրադարձություններ, իրողություններ: Դրանք լրացնում են եպիսկոպոսությունների վերաբերյալ ցարդ հայտնի իմացությունները, տեղայնացնում, ամբողջացնում այդ եկեղեցավարչական բարձրագույն կառույցների մասին պատկերացումները: IV–VIII դդ. Վանանդի եպիսկոպոսությունը Հայաստանի ներեկեղեցական, ներքաղաքական կյանքում ունեցել է առանցքային նշանակություն, հատկապես խնդրո առարկա ժամանակաշրջանում, երբ այդ թեմի հինգ թեմակալ դարձել են Հայոց Մեծաց կաթողիկոսներ՝ վճռորոշ դեր խաղալով ոչ միայն ներհայկական, այլև՝ միջպետական, միջեկեղեցական հարաբերություններում:

    Բանալի բառերեպիսկոպոսություն թեմ Վանանդ հնագույն գլխավոր կենտրոնական դիրք միջնադար ազգային-եկեղեցական կաթողիկոս:

    Բեռնել

  • Տիգրան Ալեքսանյան - Դիտարկումներ Մածնաբերդ ամրոցի տեղորոշման հարցի շուրջ
    10 Էջ | 234-244 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-234 |

    Ստացվել է՝ 2023-10-20 | Գրախոսվել է՝ 2023-11-23 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    Մածնաբերդ ամրոցը Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների կարևոր ամրություններից էր: Միջնադարյան պատմիչները բազմիցս հիշատակել են հուշարձանի մասին՝ առանց նշելու նրա տեղը: Մատենագիր աղբյուրներում Մածնաբերդն առաջին անգամ հիշատակվում է սելջուկյան արշավանքների կապակցությամբ: Կյուրիկե Բ-ին հաջորդած նրա երկու որդիները՝ Դավիթն ու Աբասը, Լոռի-Տաշիրը զիջում են սել¬ջուկներին՝ փոխարենը ստանալով նախկինում Կյուրիկյաններին պատկանած Տավուշը, Մածնաբերդը և այլ շրջաններ. «Եւ յետ մահուան նորա որ-դիք իւր դաւեալք ի վրաց, ելեալ ի տանէ հայրենեաց, գնացին ի պարսիկս Դաւիթ և Աբաս, եւ առնուն ի նոցանէ իժառանգութիւն զՏաւուշ եւ զՄածնաբերդ եւ զայլ տեղիս»:

    Բանալի բառերՄածնաբերդ Տավուշ Այգեձոր Աղջկաբերդ միջնադար հուշարձան պեղումներ գտածոներ:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Հայ միջնադարյան գրականության մեծ նորարարը
    21 Էջ | 74-95 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-74 |

    Ստացվել է՝ 2022-11-28 | Գրախոսվել է՝ 2022-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Այս տարի լրացավ միջնադարյան հայ մատենագրության շատ երևելի ու դարերով պաշտամունքի արժանացած հոգևոր նշանավոր գործիչ, կաթողիկոս, գրող, գրիչ, երաժիշտ, մանկավարժ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակը (1100–1173): Սա պատեհ առիթ է վերստին անդրադառնալու հայ մատենագրության մեջ խոր հետք թողած, հայ մտավոր կյանքում Ոսկեդարի հայ գրականության լավագույն ավանդույթները շարունակած ու նոր շրջադարձեր նախապատրաստած, հիացմունքի արժանի մարդու կյանքին ու գործին:Միջնադարի հայ երևելի մատենագիրներից սկսած՝ շատերն են անդրադարձել Ներսես Շնորհալու կյանքին ու ստեղծագործությանը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև օտար գիտական շրջանակներում, և ամենքն էլ համերաշխ ձևով նրան գնահատել են որպես մեծ հայրենասերի, բազմագիտակի, մարդասերի ու հայ գրականության նորարարի:

    Բանալի բառերՆերսես Շնորհալի XII դար աստվածաբան հանելուկ շարական նորարար միջնադարյան գրականություն «Ողբ Եդեսիոյ» «Յիսուս Որդի»:

    Բեռնել

  • Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
    8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 |

    Ստացվել է՝ 2022-09-16 | Գրախոսվել է՝ 2022-09-19 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն

    Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:

    Բանալի բառերՍյունիք դեղաբույսեր բուսաբուժություն ժողովրդական բժշկություն միջնադար բժշկարաններ ձեռագրեր հավատալիքներ էթնոբուսաբանություն դաշտային նյութեր:

    Բեռնել

  • Ավետիս Գրիգորյան - Իշխանանիստ Սոթքը. պատմությունը և հուշարձանները
    19 Էջ | 125-144 |

    Ստացվել է՝ 2021-01-14 | Գրախոսվել է՝ 2021-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    Սոթք գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գե­ղար­քու­նիքի մարզի հարավ-արևելքում: Ըստ Ստեփաննոս Օրբել­յա­նի վար­կածի՝ բնակավայրի անունը ծագում է Սոթքի լեռնանցքից դեպի Սևանի կողմը փչող ցուրտ քամու անունից: Գյուղի միջով է անցնում առնվազն վերջին երկու հազար­ամ­յակնե­րում Հայաստանի ռազմավարական ամենակարևոր ուղիներից մեկը՝ միջ­նա­դարյան Դվին–Պարտավ, իսկ այժմ՝ Վարդենիս–Մարտա­կետ քա­րա­վանային/ավտո ճանապարհը:

    Բանալի բառերՍոթք միջնադար մշակույթ քրիստոնեություն հու­շար­ձան­­ներ պեղումներ ամրոց եկեղեցի խաչքար արձանագրություն իշխա­նա­տոհմ:

    Բեռնել