Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Պետրոս Դեմիրճյան - Վալերի Բրյուսովը հայ գրական-գիտական մտքի գնահատմամբ
    23 Էջ | 139-162 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-139 |

    Ստացվել է՝ 2023-09-10 | Գրախոսվել է՝ 2023-09-18 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն

    Հայ գրական-գիտական մտքի կողմից ռուս անվանի բանաստեղծ, քննադատ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի (1873–1924) անձի և գործունեության գնահատության ընթացքն ավելի քան մեկ դարվա պատմություն ունի: Առաջին գնահատողներից մեկը՝ ընդ որում ոչ միայն հայ, այլև ռուս գրական-գիտական հանրության կողմից, Վահան Տերյանն էր: Դեռևս 1913 թ. Վ. Բրյուսովից կատարած իր մի շարք բանաստեղծական թարգմանությունների հրապարակմանն ուղեկցող ներածական խոսքում նշելով, որ «Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը»՝ նա նաև ընդգծում է՝ «ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը՝ ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թեև նրա անունն արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»:

    Բանալի բառերՎ. Բրյուսով գրականագետ թարգմանիչ Յու. Վեսելովսկի Մ. Գորկի Վ. Տերյան Հովհ. Թումանյան «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան դասախոսություններ այցելություններ Անդրկովկաս:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին և հայ իրականությունը
    32 Էջ | 89-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-89 |

    Ստացվել է՝ 2022-05-16 | Գրախոսվել է՝ 2022-05-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-06

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    XIX դարավերջի և XX դարասկզբի ռուս գիտնականների ու գրողների միջավայրում հազվադեպ էին այնպիսիք, ովքեր լրջորեն հետաքրքրվել են իրենց հետ միևնույն երկրում ապրող փոքր ժողովուրդների պատմությամբ, մշակույթով ու գրականությամբ: Այնինչ, նրանք հաճախ ավելի լավ գիտեին եվրոպական արվեստն ու գրականությունը, քան, երբեմն, հենց իրենք՝ եվրոպացիները: Անշուշտ, այդ առումով կային բացառություններ. այսպես, եթե խոսքը գնում է հայ ժողովրդի մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է Յուրի Վեսելովսկուն, Մաքսիմ Գորկուն և Վալերի Բրյուսովին:

    Բանալի բառերՅու. Վեսելովսկի Մոսկվա Լազարյան ճեմարան հայ իրականություն Մ. Բերբերյան Վենետիկի և Վիեննայի մխիթարյան միաբանություններ Նոր-Նախիջևան հայոց պատմություն հայ-ռուսական գրական կապեր թատրոն և թատերագիրներ Ս. Շահազիզ Ա. Ծատուրյան թարգմանություններ հոբելյանական հանդես դասախոսություն Բաքու "Армянский вестник":

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին հայ թատրոնի և թատերական գործիչների մասին
    31 Էջ | 180-211 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-180 |

    Ստացվել է՝ 2026-02-06 | Գրախոսվել է՝ 2026-03-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն

    Ռուս անվանի գիտնական-գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ Յուրի Վեսելովսկին (1872–1919) խոր և համակողմանի տիրապետում էր հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանը: Նա քաջ գիտակցում էր, որ ռուս հասարակությունը որքան մոտիկից ճանաչի հայերին, այնքան ավելի արդարացի ու ճշմարտացի կլինի վերաբերմունքը բազմաչար-չար ժողովրդի նկատմամբ: Այդ իսկ նկատառումով մեծ մարդասերն անհրաժեշտ էր համարում ռուս հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդի դարավոր պատմությանը, ժամանակակից կյանքին, մշակութային հարուստ ժառանգությանը:

    Բանալի բառերՅու․ Վեսելովսկի հայկական հնագույն դրամա Կ․ Պոլսի և Թիֆլիսի թատրոններ թատերական գործիչներ Պ․ Ադամյան Մ․ Պեշիկթաշլյան Գ․ Սունդուկյան Պ․ Կորնել Լ․ Շանթ:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Նիկոլ Աղբալյանի գրախոսությունը Յուրի Վեսելովսկու «Стихотворные переводы» գրքույկի մասին
    7 Էջ | 262-269 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-262 |

    Ստացվել է՝ 2026-04-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Հրապարակումներ

    Գրականագետ, գրաքննադատ, հասարակական-քաղաքական, պետական-կուսակցական գործիչ, մանկավարժ Նիկոլ Աղբալյանը (1875–1947) հայ իրականության կարկառուն դեմքերից է։ 1896 թվականից իր գրաքննադատական գործունեությունը սկսել է Թիֆլիսում լույս տեսնող «Մուրճ» ամսագրի էջերում։ «90-ական թվականների նրա հոդվածները՝ իրենց ուղղվածությամբ, հարցադրումներով համահունչ են ամսագրի խմբագիր Ավ․ Արասխանյանի ըմբռնումներին, – գրում է անվանի գրականագետ Գ․ Անանյանը։ – Ձգտելով իր ամսագիրը դարձնել ոչ միայն գեղարվեստական անթերի գործերի ժողովածու, այլև գեղարվեստական զարգացման ընթացքը ամբողջության մեջ արտացոլող և այդ ընթացքի վրա ներգործող օրգան, Արասխանյանը «Մուրճի» էջերը լայնորեն բացել էր և՛ դասականների, և՛ սկսնակների առաջ, այստեղ տպագրվում էին և՛ ռեալիստները, և՛ ռոմանտիկները, այլ խոսքով՝ խմբագիրը ձգտում էր ընդգրկել գրական կյանքի ամբողջական համայնապատկերը։

    Բանալի բառերԱղբալյան Վեսելովսկի «Մուրճ» ամսագիր թարգմանություն գրքույկ գրախոսական

    Բեռնել