Գևորգ Գյուլումյան - Վայոց ձոր. պատմամշակութային ժառանգության դրվագներ
11 Էջ | 293-304 | Ստացվել է՝ 2023-02-21 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ
Ներկայացվող հավաքական մենագրությունն ընդգրկում է ավելի քան երկու տասնյակ հետազոտողների ուսումնասիրություններ՝ կապված Վայոց-ձորի մարզի բանահյուսական, ազգագրական, ճարտարապետական, պատմական անցյալի ու ներկայի հետ: Ինչպես գրքի առաջաբանում գրում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանն ու խմբագիր, բ. գ. թ. Տորք Դալալյանը, «Յուրաքանչյուր հոդված, ըստ էության, կազմում է Վայոց- ձորի պատմամշակութային ժառանգության մի դրվագը, և այդ դրվագները, տրամաբանական շղթայով դրվելով կողք-կողքի ու ամբողջանալով՝ դառնում են իր տեսակի մեջ եզակի կոլեկտիվ մենագրություն, որն իրականացել է տարբեր գիտական հաստատությունների աշխատակիցների միջգիտակարգային հետազոտական ջանքերով» (էջ 12):
Բանալի բառերՎայոց ձոր ազգագրություն բանահյուսություն հնագիտություն Արենի Շատին Քաջբերունի:
