Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գայանե Մախմուրյան - Ֆրանսիական քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում և Անդրկովկասում 1920 թվականին (անգլ.)
    19 Էջ | 80-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-80 |

    Ստացվել է՝ 2023-03-14 | Գրախոսվել է՝ 2023-03-21 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Ֆրանսիայի վարչապետեր ու արտաքին գործոց նախարարներ Ալեքսանդր Միլյերանի և Ժորժ Լեյգի՝ Կովկասում Գերագույն հանձնակատարներին հասցեագրած 1920 թ. փետրվարի 12-ի, սեպտեմբերի 20-ի ու նոյեմբերի 4-ի հրահանգները Անդրկովկասում և Հայաստանում նրանց վարած քաղաքականության նպատակների ու խնդիրների մասին էին: 1920 թ. հունվարի 19-ին Դաշնակիցների կողմից Հայաստանի Հանրապետության փաստացի ճանաչումից հետո, Ֆրանսիան դիվանագիտական աշխատանք ծավալեց այստեղ։

    Բանալի բառերՀայաստանի Հանրապետություն Ֆրանսիա Թուրքիա Անդրկովկաս արտաքին քաղաքականություն Ալ. Միլյերան Ժ. Լեյգ 1920 թ. Սևրի պայմանագիր բարձրագույն հանձնակատար Դ. դը Մարտել ՌԽՖՍՀ:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Արթուր Ադամովը և հայ իրականությունը
    11 Էջ | 194-205 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-194 |

    Ստացվել է՝ 2026-04-05 | Գրախոսվել է՝ 2026-04-17 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Արվեստագիտություն

    Հայազգի ֆրանսիացի գրող Արթուր Ադամովը (Հարություն Ադամյան, 1908–1970) աբսուրդի թատերգության հիմնադիրներից է, ֆրանսիական հետպատերազմյան թատրոնի կարևորագույն ներկայացուցիչներից, նորարար թատերագիր, թատերագրության նոր լեզվի ստեղծող։ Կիսլովոդսկում (Ռուսաստան) ծնված և մանկուց Եվրոպայում բնակված Ադամովը, չնայած հեռու է եղել հայ իրականությունից, սակայն հայության հետ ունեցել է որոշակի առնչություններ։ Քանի որ զտարյուն հայ էր, առաջին լեզուն եղել է հայերենը, և նա մկրտվել է Հայ Առաքելական Եկեղեցում։ Նրա տատը՝ Եկատերինա Բահաթուրը, եղել է առաջին հայ կին թատերագիրը։

    Բանալի բառերԱրթուր Ադամով ֆրանսիական գրականություն և թատրոն Եկատերինա Բահաթուր ռուսահայ վտարանդիներ Ֆրանսիայում Աննա Բուդաղյան Ռուբեն Զարյան

    Բեռնել