Գարեգին Թումանյան - Ննջեցյալի գլխի պաշտպանությունը չարխափան միջոցներով (ակնարկներ նախապատմական ժամանակաշրջանից) (անգ․)
16 Էջ | 212-228 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-212 | Ստացվել է՝ 2025-12-18 | Գրախոսվել է՝ 2025-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Հնագիտություն և ազգագրություն
Հին քարի դարից սկսած՝ թաղման ծեսը կազմող բոլոր ծիսակարգերը նպատակաուղղված էին մեկ նպատակի՝ մահը հաղթահարելուն։ Ննջեցյալի գլուխը դիտարկվում էր որպես տվյալ էակին լիարժեք փոխարինող, ընկալվում էր որպես զետեղարան, որտեղ կենտրոնացած էր կենսական էներգիան։ Հետևաբար գլուխը պաշտպանության կարիք ուներ, որն ապահովվում էր գլխի մոտ կայծքարից, վանակատից կամ մետաղից պատրաստված ծիսական առարկաներ տեղադրելով, գլուխը կավով ծեփելով, այն կավանոթի մեջ կամ քարի վրա դնելով և այլն։ Գլխանոցը, բացի գեղագիտական նպատակներից, ուներ նաև պաշտպանիչ նշանակություն։
Բանալի բառերԲանալի բառեր՝ դամբարան ննջեցյալի գլուխը մարդ ծիսական առարկաներ թաղման ծես չարխափան մետաղական առարկաներ։
Հրաչյա Բալոյան - Կրթամշակութային խոշոր կենտրոնը․ Լազարյան ճեմարան
14 Էջ | 3-17 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-3 | Ստացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Պատմություն
Հայ իրականության մեջ խոշոր դերակատարություն ունեցած կրթական հաստատություններից է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Լազարյան (Եղիազարյան) տոհմի կողմից հիմնադրվելով և գործելով օտար երկրում՝ այն անգնահատելի ծառայություն է մատուցել հայ ժողովրդին: Կրթօջախը դռները բացել է 1815 թվականին, որն էլ պաշտոնապես համարվում է նրա հիմնադրման թվականը:
Բանալի բառերՄոսկվա Լազարյաններ Լազարյան ճեմարան լեզու սան ուսում առարկա
