Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ղարաբաղի (Արցախի) բարբառի քննությունը Լավրենտի Հովհաննիսյանի ուսումնասիրություններում
    12 Էջ | 131-143 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-131 |

    Ստացվել է՝ 2024-07-24 | Գրախոսվել է՝ 2024-07-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն

    Արդի հայ նշանավոր լեզվաբան, բ. գ. դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանն այն գիտնականներից է, որ ամբողջովին նվիրվեց հայագիտությանը՝ դրան ծառայեցնելով գիտական միտքն ու նվաճումները, իր ողջ գործունեությունը։ Նրա գիտական գործունեության թեմատիկան ունի մի քանի ուղղություններ , որոնցից հատկապես կարևոր են.ա) գրաբարի քերականության, բառապաշարի ծագումնաբանական շեր-տերի ու իմաստային խմբերի, նաև V դարի թարգմանական գրականության բառապաշարի քննությունը,բ) հայ-իրանական լեզվական առնչությունների քննությունը,գ) պատմական բարբառագիտությունը, որին անդրադառնալու համար հիմք ստեղծեցին գրաբարի բառապաշարի ուսումնասիրությունը և հայ-իրանական լեզվական առնչությունների վերհանումը։

    Բանալի բառերՂարաբաղի (Արցախ) բարբառ Լ. Հովհաննիսյան գրաբար իրանական լեզուներ հնչյունական համակարգ բառապաշար քերականական համակարգ փոխառություն ստուգաբանություն հնաբանություն:

    Բեռնել

  • Կարեն Մկրտչյան - Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին: Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջազգային գիտա-ժողովի նյութերի ժողովածու, պրակ Ա
    6 Էջ | 293-299 |

    Ստացվել է՝ 2021-12-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-04

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ

    Ներկայացվող ժողովածուն ներառում է 23 հոդված, որոնց հեղինակներից 17-ը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությու-նից (ԱՀ) են, մեկական՝ Իտալիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովի մասնակիցների աշխարհագրությունը ներառել է 8 երկիր:Օտար աղբյուրները, մասնավորապես՝ ճանապարհորդների երկերը, հսկայական նյութ են պարունակում հայկական գաղթօջախների բնակչության թվաքանակի, տնտեսության, օտար ազգերի հետ ունեցած փոխհարաբերությունների, հայ ազգաբնակչության մշակույթի, կրթության և ներհամայնքային կյանքի բազմաթիվ իրողությունների վերաբերյալ:

    Բանալի բառերօտար աղբյուրներ հայկական գաղթավայրեր Հայր Ղևոնդ Ալիշան Ռենատոսի կամ Հայոց վանք Արևելյան Այսրկովկաս արաբական և պարսկական աղբյուրներ եվրոպական ճանապարհորդներ շվեդ ճանապարհորդ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սկզբնաղբյուրներ հունգարալեզու ձեռագիր բուլղարահայության պատմամշակութային ժառանգություն շվեյցարական վավերագրեր:

    Բեռնել

  • Դավիթ Գյուրջինյան - Անգլերեն լեզվանվան պատմական զարգացումը հայերենում
    18 Էջ | 169-187 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-169 |

    Ստացվել է՝ 2022-06-18 | Գրախոսվել է՝ 2022-04-25 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-03

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Բազմաթիվ լեզվանուններ գործածվել են հայերեն առաջին գրավոր աղբյուրներում՝ մատենագիրների երկեր, Աստվածաշունչ մատյան, քերականական աշխատություններ և այլն, ինչպես՝ հայերէն, յունարէն, եբրայեցերէն, պարսկերէն, հռոմայեցերէն և այլն։ Դարերի ընթացքում հայերեն լեզվանունների ցանկը համալրվել է նորանոր միավորներով, այդ թվում՝ եվրոպական լեզուների անուններով։ Մի շարք լեզվանուններ տարբեր ժամանակներում ունեցել են տարբերակներ, օրինակ՝ հրեաների լեզուն անվանելու համար գործածվել են եբրայեցերէն, հրէարէն, հրէերէն, հրէայերէն, այժմ ավելի շատ՝ եբրայերեն տարբերակային լեզվանունները։

    Բանալի բառերլեզվանուն տարբերակայնություն պատմական բառագիտություն բառապաշարի զարգացում կանոնարկում բառակազմական օրինաչափություն անգղիացւոց լեզու անգղիարէն / անգղիերէն / անգլիարէն / անգլիերէն / անգլերեն բառարանագրական ավանդույթ լեզվանվան միասնականացում:

    Բեռնել

  • Լուսինե Ղամոյան - Բնիկ հայերեն բառեր "հագուստ" իմաստային դաշտում
    12 Էջ | 188-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-188 |

    Ստացվել է՝ 2022-04-04 | Գրախոսվել է՝ 2022-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-24

    Տպագրված է 2022 N 2 (220) / Լեզվաբանություն

    Հնդեվրոպական նախալեզվից առանձնացած հայերենի բառապաշարի միջուկը կազմում են հնդեվրոպական միասնության շրջանից ժառանգված բառերը , որոնց "թիվը որոշ չափով լրացնում են հայերեն բարբառներում պահպանված գավառական այն բառերը, որոնք հնդեվրոպական ծագում ունեն կամ առնչվում են հնդեվրոպական ցեղակից լեզուներին: … Հետևաբար, ինչպես գրաբարյան հուշարձաններով վկայած, այնպես էլ բարբառներում պահպանված հնդեվրոպական ծագում ունեցող բառարմատների ընդհանուր թիվը այդ լրացումներով անցնում է 1200-ից":

    Բանալի բառերհագուստ իմաստային դաշտ բնիկ հայերեն բառեր հնդեվրոպական մայր լեզու արմատ:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Միջազգային հռչակի տեր բյուզանդագետն ու հայագետը
    23 Էջ | 7-30 |

    Ստացվել է՝ 2021-05-25 | Գրախոսվել է՝ 2021-06-11 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Նիկողայոս Ադոնցն այն նշանավոր հայ գիտնականներից էր, որոնք ստացել են փայլուն կրթություն Ռուսաստանում ու Եվրոպայում։ Ծնվել է Սյունիքի Բռնակոթ գյուղում 1871 թ. հունվարի 10-ին՝ քահանայի ընտանիքում։ Նրա հայրը և մայրը ծագումով ազնվականներ էին։ Սկզբնական կրթությունը ստացել է Բռնակոթի ծխական դպրոցում, այնուհետև սովորել է Տաթևի վանական դպրոցում, հետո ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Թիֆլիսում գերազանցությամբ ավարտել է ռուսական գիմնազիան, որի ավարտական վկայականում Տեր-Ավետիքով ազգանունը Ադոնցի համառ կամքի շնորհիվ դարձել է Ադոնց։

    Բանալի բառերՆ. Ադոնց Սանկտ Պետերբուրգ հայագետ բյուզանդագետ կոթողային աշխատություններ Բրյուսել Փարիզ Հայկական հարց Հայոց եկեղեցի բազմալեզու:

    Բեռնել

  • Վարդան Պետրոսյան - Հին հայերենի շչական բաղաձայնները (ապաժամանակյա և տարաժամանակյա հայեցակետեր)
    13 Էջ | 228-241 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-228 |

    Ստացվել է՝ 2021-07-21 | Գրախոսվել է՝ 2021-09-21 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-12

    Տպագրված է 2021 N 3 (218) / Քննարկումներ

    Ի տարբերություն շփական *s-ի և նրա դիրքային ձայնեղ տարբերակի՝ *z-ի, որոնք համեմատական լեզվաբանությունը վերականգնում է ընդհանուր հնդեվրոպականում, հիմք-լեզվում *š և *ž հնչույթներ չեն վերականգնվում: Հետևաբար հասկանալի է, որ հայերենի շ (š) և ժ (ž) հնչույթների համար հնա-րավոր չէ կանխատեսել նախալեզվյան ուղիղ ծագում:

    Բանալի բառերսուլաշչական իրանական փոխառություններ ձայնեղ շչական հին սլավոներեն սլավոնագիտություն նախալեզու լիտվերեն Ավեստա կովկասյան լեզուներ տիպաբանական զուգահեռներ տարաժամանակյա հայեցակետ ապաժամանակյա հայեցակետ:

    Բեռնել

  • Վարդան Պետրոսյան - Վազգեն Համբարձումյան. Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)
    5 Էջ | 278-283 |

    Ստացվել է՝ 2021-10-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-08

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի այն լեզուներից են, որոնց հետ հայերենը կարող էր ունենալ միայն ծագումնաբանական բնույթի առնչություններ, քանզի հայերն ու կելտական ժողովուրդները (իռլանդացիներ, շոտլանդացիներ, գալլեր, պիկտեր և ուրիշներ) նախահնդեվրոպական միասնության տրոհումին հաջորդող հազարամյակների ընթացքում այլևս շփումներ չեն ունեցել կամ գոնե առայժմ գիտությանը հայտնի չէ այդպիսի շփումների մասին:

    Բանալի բառերհայերեն կելտական լեզուներ հ.-ե. հիմք-լեզու հնչյունական զուգաբանություն բառային զուգաբանություն թեմատիկ խմբեր Գ. Զոլտա Է. Մակաև բարբառային հնաբանություն ընդհանուրկելտական նախաձև:

    Բեռնել

  • Վազգեն Համբարձումյան - Արսեն Այտընյանի հայերենագիտական ժառանգությունը
    19 Էջ | 106-125 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-106 |

    Ստացվել է՝ 2025-05-26 | Գրախոսվել է՝ 2025-07-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Արսեն Այտընյանը (1825–1902 թթ.) եվրոպական հայերենագիտության ականավոր ներկայացուցիչ է, հայ հասարակական մտքի լեզվաբանության ճյուղի տեսաբան, հայերենի պատմության գործնական ուսումնասիրող: Նա նկատելի հետք է թողել հայագիտական-լեզվաբանական, մշակութային-բանասիրական առաջընթացում: Վիեննայի Մխիթարյան դպրոցի լեզվամշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին լիովին կապվում է մեծ հայագետի անվան հետ: Նա եղել է հե¬ղինակություն լեզվի ընդհանուր տեսության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, մի բնագավառ, որ լայնորեն լույս է սփռում հայերենագիտության հետագա զարգացման ճանապարհին՝ մինչև մեր օրերը:

    Բանալի բառերԱրսեն Այտընյան հայերենագիտություն լեզվի հասարակական բնույթ բարեշրջություն անընդհատականություն համաժամանակություն գրաբար / աշխարհաբար գրական լեզու / բարբառներ:

    Բեռնել

  • Վիկտոր Կատվալյան - Հրաչյա Աճառյան. կյանքը և գիտական սխրանքը
    17 Էջ | 126-143 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-126 |

    Ստացվել է՝ 2026-02-10 | Գրախոսվել է՝ 2026-02-11 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն

    Հրաչյա Աճառյանի հեղինակած մեծաթիվ գիտական աշխատանքներն ընդգրկում են հայերենի ուսումնասիրության բոլոր բնագավառները։ Նա հայոց լեզվի պատմության, հայ բարբառագիտության, հայոց լեզվի փորձառական հնչյունաբանության գիտաճյուղերի հիմնադիրն է։ Հայ բառարանագրության, հայերենի ստուգաբանության, հայ անձնանունների ուսումնասիրության, հայերենի պատմական ու համեմատական քերականության, տիպաբանական-զուգադրական հետազոտության և շատ այլ ոլորտներում Աճառյանի կոթողային աշխատությունները հայերենագիտության համար ունեն հիմնարար և ուղենշային նշանակություն։

    Բանալի բառեր բարբառ լեզվի պատմություն ընդհանուր լեզվաբանություն բառարան Մեյե Հյուբշման անձնանուն հնդեվրոպական լեզուներ լիակատար քերականություն։

    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Կրթամշակութային խոշոր կենտրոնը․ Լազարյան ճեմարան
    14 Էջ | 3-17 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-3 |

    Ստացվել է՝ 2026-04-22 | Գրախոսվել է՝ 2026-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Պատմություն

    Հայ իրականության մեջ խոշոր դերակատարություն ունեցած կրթական հաստատություններից է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Լազարյան (Եղիազարյան) տոհմի կողմից հիմնադրվելով և գործելով օտար երկրում՝ այն անգնահատելի ծառայություն է մատուցել հայ ժողովրդին: Կրթօջախը դռները բացել է 1815 թվականին, որն էլ պաշտոնապես համարվում է նրա հիմնադրման թվականը:

    Բանալի բառերՄոսկվա Լազարյաններ Լազարյան ճեմարան լեզու սան ուսում առարկա

    Բեռնել

  • Կարինե Առաքելյան - Երգիծանքի լեզվաոճական միջոցները Երվանդ Թոլայանի արձակում
    14 Էջ | 152-166 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-152 |

    Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Լեզվաբանություն

    Արևմտահայ իրականությունը ծնունդ տվեց երգիծաբանների մի մեծ փաղանգի, որն իր կայուն տեղն ու անուրանալի դերն ունի հայ գրականության պատմության մեջ: Նրանցից շատերը, սակայն, հակառակ իրենց վաստակի, ցարդ մնում են հայ ընթերցողին գրեթե անծանոթ և հանիրավի մոռացված: Այդ երգիծաբաններից է Երվանդ Թոլայանը (1883–1937)՝ գրող, խմբագիր, հրապարակախոս, դերասան, որ հայտնի անուն էր XX դարասկզբի պոլսահայ մշակութային կյանքում: 1910 թ. լույս է տեսել նրա հիմնական գործը՝ «Իտէալին ետեւէն» երգիծավեպը, որը ներկայացնում է Կ. Պոլսի, մասնավորապես Բերա թաղամասի հայության կյանքն ու բարքերը՝ համեմված երգիծական տարրով:

    Բանալի բառերԵրվանդ Թոլայան երգիծանք լեզու խոսք ոճ պատկերավորման միջոց բառապաշարային շերտեր

    Բեռնել