Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գարեջրագործությունը Երևանի նահանգում (XIX դարի վերջ – XX դարի սկիզբ
14 Էջ | 124-138 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-124 | Ստացվել է՝ 2023-10-02 | Գրախոսվել է՝ 2023-10-10 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն
Հարյուրամյակներ շարունակ Հայաստանում գարեջուր են օգտագործել՝ չնայած, ի տարբերություն գինու, այն առավել սահմանափակ կիրառություն է ունեցել: Գարեջրի արտադրության և կիրառության վերաբերյալ եղած տեղեկությունները սակավ են: Այս հանգամանքով պայմանավորված՝ հայկական գարեջրագործության պատմությունն ուսումնասիրողների ուշադրությանը չի արժանացել: Նշյալ հանգամանքով է պայմանավորված XIX դարի վերջին և XX դարի սկզբին Երևանի նահանգում գործած հայկական գարեջրի գործարանների պատմության ուսումնասիրության կարևորությունը:
Բանալի բառերգարեջուր գործարան արտադրություն ալկոհոլային խմիչքներ Երևանի նահանգ Նիկոլայ Սմանով Մկրտիչ Ձիթողցյան Եգոր Օսկանով (Ոսկանյան) Խաչատուր Ավետյանց Հարություն Ավետյանց Համազասպ Ծաղիկյան:
