Սիրանուշ Մարգարյան - Կուլտուր-պատմական դպրոցը և նրա ազդեցությունը Հայր Ղևոնդ Ալիշանի և Գարեգին Սրվանձտյանցի գործերի վրա
16 Էջ | 163-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-163 | Ստացվել է՝ 2023-08-28 | Գրախոսվել է՝ 2023-09-04 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Կուլտուր-պատմական դպրոցը հումանիտար գիտությունների՝ մշակութաբանության, արվեստի պատմության, գրականագիտության մեջ կայուն ու հիմնարար փիլիսոփայական-գեղագիտական մեթոդ-համակարգ է, որը կապվում է XІX դարի ֆրանսիացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենի (1828–1893) անվան հետ։ Այն բազմաթիվ հետևորդներ ունեցավ տարբեր երկրներում (Ջ. Բրանդես, Պ. Լակոմբ, Ժ. Ռենար, Ն. Պիպին և ուրիշներ): Ակնհայտ է, որ հայկական իրա-կանությունը, հայ մտածողները ևս չէին կարող անմասն մնալ համաեվրոպական փիլիսոփայական և մշակութաբանական այս շարժումից:
Բանալի բառերՀիպոլիտ Ադոլֆ Տեն կուլտուր-պատմական դպրոց Հայր Ղևոնդ Ալիշան Մխիթարյաններ Գարեգին եպս. Սրվանձտյանց գեղարվեստի փիլիսոփայություն պատմականություն միջավայրի պահի և ցեղային պատկանելության եռանդամ բանաձև եվրոպակենտրոն աշխարհայացք համաժամանակություն։
Արմենուհի Ղամբարյան - Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքացիական առաքելությունն ԱՄՆ (1919 թ. վերջ – 1920 թ. սկիզբ)
14 Էջ | 134-148 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-134 | Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-28
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
1919 թ. սկզբին երիտասարդ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում պարենավորման հարցը շարունակում էր մնալ լրջագույններից մեկը: Այն լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը 1919 թ. հունվարի վերջին կայացնում է որոշում , որը փետրվարի 4-ին որպես հատուկ օրինագիծ հաստատվում է Խորհրդարանի կողմից:
Բանալի բառերՀայաստանի Հանրապետություն ԱՄՆ ճանաչում բանաձև քաղաքացիական առաքելություն ենթահանձնաժողով օժանդակություն պարեն փոխառություն համայնք միասնություն հանրահավաք:
