Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Միքայել Մարտիրոսյան - Գրիգոր Զոհրապի դերը 1913 թ. ռուս-գերմանական համաձայնության կայացման գործում
    20 Էջ | 72-92 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-72 |

    Ստացվել է՝ 2023-04-10 | Գրախոսվել է՝ 2023-05-02 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Գրիգոր Զոհրապը (1861–1915) XIX դարավերջի և XX դարասկզբի արևմտահայ մտավորականության կարկառուն դեմքերից է: Նրա ինքնատիպ տաղանդը դրսևորվել է առաջին հերթին գրական-գեղարվեստական ստեղծագործություններում: Գ. Զոհրապը նորավեպի հայ արքան է. գրական ստեղծա-գործություններն աչքի են ընկնում արևմտահայ իրականության գերազանց իմացությամբ և մարդասիրության վեհ գաղափարներով: Արևմտահայերի ծանր գոյավիճակի և Հայաստանի ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը Գ. Զոհրապին դեռ երիտասարդ տարիքից մղել են զբաղվելու նաև հասարակական-քաղաքական գործունեությամբ: Նրա հա-մար շրջադարձային էր 1908 թ., երբ արևմտահայ մյուս վտարանդի գործիչների նման Փարիզից վերադարձավ Կ. Պոլիս և ծավալեց հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն:

    Բանալի բառերԳրիգոր Զոհրապ հայկական բարենորոգումներ Կ. Պոլսի հայոց պատրիարքարան ռուս-գերմանական փոխզիջումային համաձայնություն Հ. Վանգենհայմ Մ. Գիրս Ա. Մանդելշտամ:

    Բեռնել

  • Միքայել Մարտիրոսյան - Ազգային մեծ գործիչը և բարերարը. Պողոս Նուբար փաշա
    22 Էջ | 3-25 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-3 |

    Ստացվել է՝ 2021-12-06 | Գրախոսվել է՝ 2021-12-21 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XX դարասկզբի հայ ազգային, հասարակական և քաղաքական գործիչների անզուգական փաղանգում Պողոս Նուբար փաշան շահեկանորեն առանձնանում է իր ազգանպաստ գործունեությամբ, որի համար ժամանակակիցների շրջանում վաստակեց բարձր հեղինակություն, իսկ սերունդների հիշողության մեջ մնաց իբրև մեծ բարերար և անսահման հայրենասեր: Եվրոպական հասարակական, քաղաքական և կառավարող շրջանների հետ ունեցած անձնական կապերը և ծանոթությունները, հեղինակավոր դիրքն ու նյութական հարստությունը ծառայեցրեց Հայկական հարցի լուծմանը, որի համար աշխատեց օրնիբուն՝ չխնայելով ո՛չ ժամանակը և ո՛չ առողջությունը:

    Բանալի բառերՊողոս Նուբար փաշա Գևորգ Հինգերորդ Կ. Պոլսի պատրիարքարան Հայ ազգային պատվիրակություն հայկական բարենորոգումներ ռուս-թուրքական համաձայնագիր Սևրի պայմանագիր ՀԲԸՄ մեծ բարերար ազգային գործիչ Մարի Նուբար:

    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Երիտթուրքական շարժումը և հնչակյանները (XIX դ. վերջ – XX դ. սկիզբ)
    14 Էջ | 107-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-103 |

    Ստացվել է՝ 2021-10-01 | Գրախոսվել է՝ 2022-01-10 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-20

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    XIX դ. վերջին՝ Օսմանյան կայսրության հպատակ ժողովուրդների ազգային-ազատագրական շարժման վերելքի շրջանում, սուլթանական բռնապետության դեմ ծավալվեց նաև թուրքական ընդդիմադիր ուժերի՝ երիտթուրքերի շարժումը: Այդ շարժման սոցիալական բազան կազմող թուրք՝ նոր ձևավորվող բուրժուազիայի, մտավորականության և զինվորականության ներկայացուցիչների մի մասը ձգտում էր տապալել սուլթանական վարչակարգը, որը դիտվում էր որպես կայսրության զարգացման համար խոչընդոտ, և երկիրը դնել զարգացման եվրոպական ուղու վրա: Իրականում, XIX դ. ընթացքում Օսմանյան կայսրության քաղաքական ու տնտեսական համակարգի բարեփոխման ուղղությամբ մի շարք փորձեր կատարվեցին նաև եվրոպական մեծ պետությունների կողմից, սակայն ինչպես դրանք, այնպես էլ սուլթանների ընդունած թանզիմաթները (բարենորոգումների մասին հրովարտակները) 1839 թ. և 1856 թ. չկենսագործվեցին:

    Բանալի բառերերիտթուրքական շարժում հնչակյաններ Օսմանյան կայսրություն բարենորոգումներ Հայկական հարց Ինքնավար Հայաստան Ստեփան Սապահ-Գյուլյան:

    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան, Գայանե Մախմուրյան - Մկրտիչ Խրիմյանի 1904 թ. մայիսի 30-ի նամակները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հիմնահարցի համատեքստում
    20 Էջ | 36-56 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-36 |

    Ստացվել է՝ 2024-12-11 | Գրախոսվել է՝ 2025-02-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    1878–1904 թվականներին և, հատկապես, 1895 թվականից անզիջում պայքար էր ընթանում Մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու և այդ գործընթացները խաթարելուն հետամուտ Բ․ Դռան միջև։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, չնայած հակասություններին և մրցակցությանը, համատեղ ծրագրեր էին մշակում Օսմանյան կայսրությունում կապիտալիստական հիմքեր ստեղծելու համար։

    Բանալի բառերՄկրտիչ Խրիմյանի նամակները Արևմտյան Հայաստան Օսմանյան կայսրություն բարենորոգումներ կոտորածներ 1904 թ. Սասունի ինքնապաշտպանություն Թեոդոր Ռուզվելտ Էմիլ Լուբե Էդվարդ VII Հովսեփ Սարաճյան Սահակ Այվատյան Անդրանիկ Օզանյան Գևորգ Չաուշ Գեղամ Տեր-Կարապետյան։

    Բեռնել