Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
18 Էջ | 98-116 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-98 | Ստացվել է՝ 2024-06-21 | Գրախոսվել է՝ 2024-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն
Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:
Բանալի բառերՀամո Սահյան պոեզիա բնություն մարդ աշխարհընկալում պանթեիզմ հայրենիք գրական առնչություններ փիլիսոփայություն:
Հենրիկ Հովհաննիսյան - Պիգմալիոնի առասպելը և գեղարվեստական ստեղծագործության կյանքը
15 Էջ | 166-181 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-166 | Ստացվել է՝ 2022-10-28 | Գրախոսվել է՝ 2022-11-03 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Արվեստագիտություն
Առասպելն ավանդվել է Օվիդիուսի «Մետամորֆոզներով» և իր հետագա անդրադարձումներն ունի՝ սկսած Ժան-Ժակ Ռուսսոյի «Պիգմալիոնը» մոնոդրամայից (1770 թ․) և ամբողջացած Բեռնարդ Շոուի նույնանուն հոգեբանական կատակերգությամբ (1913 թ․)։ Օվիդիուսի չափածո (հեքսամետրոն) գրառումն իր խնդրով՝ ի հաստատումն արվեստի և իրականության նույնացման, ավարտված է, բայց անավարտ է թվում սյուժետային հեռանկարում։ Դա առիթ է տալիս թեմայի խորքը նայելու, շոշափելու զրույցի իրական հողն ու հարց տալու, թե որտե՞ղ է գեղարվեստական ստեղծագործության կյանքը, որքանո՞վ ստեղծագործողի հայեցումներում և որքանով արտաքին զննումներում։
Բանալի բառերայլաբանություն բնություն դրամա էսթետիկական թեմատիկ պայմանաձև նախատիպ ներդաշնակություն նյութ ու ձև հայեցում։
