Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
    18 Էջ | 98-116 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-98 |

    Ստացվել է՝ 2024-06-21 | Գրախոսվել է՝ 2024-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն

    Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:

    Բանալի բառերՀամո Սահյան պոեզիա բնություն մարդ աշխարհընկալում պանթեիզմ հայրենիք գրական առնչություններ փիլիսոփայություն:

    Բեռնել

  • Նարինե Դիլբարյան - "Տուն, բնակավայր" հասկացույթի իրանական ծագման բառերը Մովսես Խորենացու "Պատմութիւն Հայոց" երկում
    13 Էջ | 136-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-136 |

    Ստացվել է՝ 2024-11-22 | Գրախոսվել է՝ 2024-12-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Լեզվաբանություն

    Հին հայերենում «տուն, բնակավայր» հասկացույթ արտահայտող առանցքային միավորները բնորոշ են հայոց գրական լեզվի զարգացման բոլոր փուլերին։ Այսինքն՝ դրանք վաղնջահայերենից ժառանգված և ժամանակակից գրական լեզվին ու բարբառներին փոխանցված ընդհանուր հայերեն բառեր են։ Բացի բնիկ հնդեվրոպական արմատներից՝ «տուն, բնակավայր» նշանակող բառերի շարքում կան նաև մի շարք փոխառություններ, որոնցից հատկապես կարևոր են իրանական ծագում ունեցող միավորները։ Այս բառերը, որոնք հիմնականում փոխառվել են միջին պարսկերենից, ամբողջությամբ ենթարկվել են հայերենի լեզվական օրինաչափություններին։

    Բանալի բառեր"տուն բնակավայր" հասկացույթ աշխարհընկալում մշակութային փոխազդեցություն իրանական փոխառություններ ծագումնաբանություն իմաստաբանություն բառակազմություն։

    Բեռնել