Արծվիկ Սուվարյան - Ժամանակակից գրական արևելահայերենի և գերմաներենի ենթակայական ու հարակատար դերբայների քերականական տիպաբանություն
11 Էջ | 189-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-185 | Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-12-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
Բայը հայերենում, գերմաներենում և հնդեվրոպական այլ լեզուներում դրսևորվում է անդեմ կամ դերբայական, դիմավոր կամ եղանակային ձևերով։ Օ. Մոսկալսկայան գրում է, որ դերբայները, ծագումով լինելով բայական ածականներ, հնդեվրոպական լեզուների զարգացման ընթացքում աստիճանաբար ներառվել են բայի ձևերի համակարգում՝ միաժամանակ պահպանելով ածականին բնորոշ որոշ հատկանիշներ։ Գերմաներենի դերբայները, լեզվի առաջին գրավոր հուշարձաններում, ինչպես նաև լեզվի պատմության հետագա բոլոր փուլերում, ընդգրկված են բայի համակարգում ։ Լ. Եզեկյանը գրում է, որ հայերենի դերբայները հայ քերականագիտության մեջ՝ հատկապես Մ. Աբեղյանի ուսումնասիրություններում, երկար ժամանակ դուրս էին մնացել բայի համակարգից։
Բանալի բառերերականական տիպաբանություն հայերեն և գերմաներեն ենթակայական ու հարակատար դերբայներ միաժամանակություն նախաժամանակություն ներգործական-կրավորական սեռ գրական արևելահայերեն արևմտահայերեն հարակատար+եմ/էի կառույց պարագայական գործառույթներ:
Գուրգեն Խաչատրյան - Երկխոսությունները "Սասնա ծռեր" էպոսում
10 Էջ | 155-165 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-155 | Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-08-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն
Երկխոսությունները մեկը մյուսին հաջորդող առնվազն երկու բարդ կառույցներ են՝ յուրաքանչյուրը սովորաբար բաղադրված ուղղակիորեն մեջբերված (այսուհետ՝ ուղղակի) և հեղինակի խոսքերից: Երկխոսությունները «Սասնա ծռեր» էպոսի տարբեր պատումներում առանձնանում են արտահայտության և բովանդակության պլանների, գործածության հաճախականության ու այլ առումներով և առայսօր լեզվաբանական ուսումնասիրության նյութ չեն դարձել: Ստորև առաջին անգամ քննել ենք «Սասնա ծռերի» երկխոսությունների, մասնավորապես՝ հեղինակի խոսքի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները:
Բանալի բառերասացական բայ ասացող ենթակա երկխոսություն զեղչում զուգորդվել կոչական հեղինակի խոսք շարադասություն պատում ուղղակիորեն մեջբերվող խոսք։
