Աննա Ասատրյան - Լիլիթ Երնջակյան. Ալան Հովհաննեսի երաժշտական աշխարհը. Արևելք-Արևմուտք խաչմերուկներ
3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-284 | Ստացվել է՝ 2024-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ
Մեծ Բրիտանիայի “Cambridge Scholars Publishing” մեծահամբավ հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, լույս է ընծայել Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի անգլերեն աշխատությունը՝ նվիրված XX դարի ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը՝ Արևելք-Արևմուտք մշակութային փոխառնչությունների համատեքստում:
Բանալի բառերԱլան Հովհաննես Վիլյամ Սարոյան հայկական ինքնություն ամերիկյան մշակույթ Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսություն:
Գուրգեն Խաչատրյան - Երկխոսությունները "Սասնա ծռեր" էպոսում
10 Էջ | 155-165 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-155 | Ստացվել է՝ 2022-07-25 | Գրախոսվել է՝ 2022-08-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն
Երկխոսությունները մեկը մյուսին հաջորդող առնվազն երկու բարդ կառույցներ են՝ յուրաքանչյուրը սովորաբար բաղադրված ուղղակիորեն մեջբերված (այսուհետ՝ ուղղակի) և հեղինակի խոսքերից: Երկխոսությունները «Սասնա ծռեր» էպոսի տարբեր պատումներում առանձնանում են արտահայտության և բովանդակության պլանների, գործածության հաճախականության ու այլ առումներով և առայսօր լեզվաբանական ուսումնասիրության նյութ չեն դարձել: Ստորև առաջին անգամ քննել ենք «Սասնա ծռերի» երկխոսությունների, մասնավորապես՝ հեղինակի խոսքի կառուցվածքային և լեզվաոճական առանձնահատկությունները:
Բանալի բառերասացական բայ ասացող ենթակա երկխոսություն զեղչում զուգորդվել կոչական հեղինակի խոսք շարադասություն պատում ուղղակիորեն մեջբերվող խոսք։
