Հերմինե Բաբուռյան, Տարոն Դանիելյան - Գովազդը որպես պարոդիա թիֆլիսահայ պարբերական մամուլում (XIX դ. 90-ական թվականներ – XX դարասկիզբ)
11 Էջ | 99-110 | Ստացվել է՝ 2020-12-01 | Գրախոսվել է՝ 2020-12-09 | Ընդունվել տպագրության՝ 2021-02-02
Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ
XIX դարի 80-ական թվականներից թիֆլիսահայ իրականության մեջ գովազդը բավական մեծ տարածում էր ստացել և որպես սոցիալ-մշակութային երևույթ կայուն տեղ ուներ թիֆլիսեցու առօրյայում: Գովազդների բովանդակությունն ու գովազդային գործունեության քննադատությունը ստանում էին տեսական սահմանումներ, որոնց մի մասը, ըստ էության, հիմնված էր ռուս և արևմտյան տեսաբանների, ոլորտի աշխատակիցների հայեցակարգերի վրա, մյուս մասն էլ ուղղված էր թիֆլիսյան իրականության գովազդային հաղորդակցության իմաստավորմանը:
Բանալի բառեր«Խաթաբալա» «Հայելի» «Տարազ» «Նոր-Դար» հայ պարբերական մամուլ երգիծանք:
Կարինե Առաքելյան - Երգիծանքի լեզվաոճական միջոցները Երվանդ Թոլայանի արձակում
14 Էջ | 152-166 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-152 | Ստացվել է՝ 2026-05-18 | Գրախոսվել է՝ 2026-05-29 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Լեզվաբանություն
Արևմտահայ իրականությունը ծնունդ տվեց երգիծաբանների մի մեծ փաղանգի, որն իր կայուն տեղն ու անուրանալի դերն ունի հայ գրականության պատմության մեջ: Նրանցից շատերը, սակայն, հակառակ իրենց վաստակի, ցարդ մնում են հայ ընթերցողին գրեթե անծանոթ և հանիրավի մոռացված: Այդ երգիծաբաններից է Երվանդ Թոլայանը (1883–1937)՝ գրող, խմբագիր, հրապարակախոս, դերասան, որ հայտնի անուն էր XX դարասկզբի պոլսահայ մշակութային կյանքում: 1910 թ. լույս է տեսել նրա հիմնական գործը՝ «Իտէալին ետեւէն» երգիծավեպը, որը ներկայացնում է Կ. Պոլսի, մասնավորապես Բերա թաղամասի հայության կյանքն ու բարքերը՝ համեմված երգիծական տարրով:
Բանալի բառերԵրվանդ Թոլայան երգիծանք լեզու խոսք ոճ պատկերավորման միջոց բառապաշարային շերտեր
