Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Պետրոս Դեմիրճյան - Վալերի Բրյուսովը հայ գրական-գիտական մտքի գնահատմամբ
    23 Էջ | 139-162 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-139 |

    Ստացվել է՝ 2023-09-10 | Գրախոսվել է՝ 2023-09-18 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն

    Հայ գրական-գիտական մտքի կողմից ռուս անվանի բանաստեղծ, քննադատ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի (1873–1924) անձի և գործունեության գնահատության ընթացքն ավելի քան մեկ դարվա պատմություն ունի: Առաջին գնահատողներից մեկը՝ ընդ որում ոչ միայն հայ, այլև ռուս գրական-գիտական հանրության կողմից, Վահան Տերյանն էր: Դեռևս 1913 թ. Վ. Բրյուսովից կատարած իր մի շարք բանաստեղծական թարգմանությունների հրապարակմանն ուղեկցող ներածական խոսքում նշելով, որ «Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը»՝ նա նաև ընդգծում է՝ «ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը՝ ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թեև նրա անունն արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»:

    Բանալի բառերՎ. Բրյուսով գրականագետ թարգմանիչ Յու. Վեսելովսկի Մ. Գորկի Վ. Տերյան Հովհ. Թումանյան «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան դասախոսություններ այցելություններ Անդրկովկաս:

    Բեռնել

  • Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
    25 Էջ | 63-88 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-63 |

    Ստացվել է՝ 2022-05-26 | Գրախոսվել է՝ 2022-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-01

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:

    Բանալի բառերԱրշակ Չոպանյան կենսագրություն Փարիզ "Անահիտ" խմբագիր գրող գեղարվեստ գրականագետ թարգմանիչ քաղաքականություն ազգային-ազատագրական պայքար Հայկական հարց հայրենասիրություն:

    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Թովմաս Թերզյան. ինքնատիպ գրողը, գեղագետը, մանկավարժը
    11 Էջ | 83-94 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-83 |

    Ստացվել է՝ 2025-09-13 | Գրախոսվել է՝ 2025-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Թովմաս Թերզյանը XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ մտավորականության անվանի դեմքերից է: Հիմնական կրթությունը ստացել է ժամանակի համբավավոր հայկական կրթօջախներից մեկում՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Նշանավոր ուսուցիչների՝ Ղևոնդ Ալիշանի, Արսեն Բագրատունու և այլոց հոգատար հայացքի ու հսկողության ներքո նա վաղ տարիքից ձևավորվել է որպես ազգային ու համաշխարհային դասական և արդիական արժեքների կրող, բազմակողմանի մտածողության ու հարուստ ներաշխարհի տեր անհատականություն:

    Բանալի բառերԹովմաս Թերզյան մանկավարժ բանաստեղծ թատերագիր գեղագետ թարգմանիչ

    Բեռնել