Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
25 Էջ | 63-88 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-63 | Ստացվել է՝ 2022-05-26 | Գրախոսվել է՝ 2022-05-27 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-01
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:
Բանալի բառերԱրշակ Չոպանյան կենսագրություն Փարիզ "Անահիտ" խմբագիր գրող գեղարվեստ գրականագետ թարգմանիչ քաղաքականություն ազգային-ազատագրական պայքար Հայկական հարց հայրենասիրություն:
Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան. բազմավաստակ գրողն ու մտավորականը
14 Էջ | 31-45 | Ստացվել է՝ 2021-05-13 | Գրախոսվել է՝ 2021-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-15
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
Գրող, հրապարակագիր, իմաստասեր, մանկավարժ, խմբագիր Եղիա Տեմիրճիպաշյանն առանձնահատուկ տեղ է գրավում հայ գրականության պատմության և, մասնավորապես, XIX դարի վերջին քառորդի ազգային-հասարակական, կրթական-մշակութային զարգացման մեջ:Ե. Տեմիրճիպաշյանը ծնվել է 1851 թ. մայիսի 8-ին Կ. Պոլսի Հասգյուղ թաղամասում, Երևանից Թիֆլիս, ապա նաև Կ. Պոլիս տեղափոխված ազնվա¬տոհմիկ Տեմիրճիպաշյանների ընտանիքում:
Բանալի բառերԵ. Տեմիրճիպաշյան հրապարակագիր իմաստասեր մանկավարժ խմբագիր «Երկրագունտ» «Գրական և իմաստասիրական շարժում» նորարար:
