Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Աննա Ասատրյան - Լիլիթ Երնջակյան. Ալան Հովհաննեսի երաժշտական աշխարհը. Արևելք-Արևմուտք խաչմերուկներ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-284 |

    Ստացվել է՝ 2024-02-02 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Մեծ Բրիտանիայի “Cambridge Scholars Publishing” մեծահամբավ հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, լույս է ընծայել Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի անգլերեն աշխատությունը՝ նվիրված XX դարի ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը՝ Արևելք-Արևմուտք մշակութային փոխառնչությունների համատեքստում:

    Բանալի բառերԱլան Հովհաննես Վիլյամ Սարոյան հայկական ինքնություն ամերիկյան մշակույթ Արևելք-Արևմուտք մշակութային երկխոսություն:

    Բեռնել

  • Գոռ Աբրահամյան - Հայաստանի առաջին Հանրապետությունը և անկախության կորստի հիմնահարցը Վահան Թեքեյանի հրապարակախոսությունում (1918 –1922 թթ.)
    20 Էջ | 137-157 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-137 |

    Ստացվել է՝ 2025-04-30 | Գրախոսվել է՝ 2025-05-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-01-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Արևմտահայ, այնուհետև սփյուռքահայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, հայկական լիբերալ-ժողովրդավարական քաղաքական հոսանքի վառ ներկայացուցիչ Վահան Թեքեյանի (1878–1945) հրապարակախոսությունում Հայաստանի առաջին Հանրապետության ընկալումն ու մեկնաբանությունը դիտարկվում է Հայկական հարցի և ազգային պետականության վերականգնման, ապա ինքնիշխանությունից զրկման համատեքստում։

    Բանալի բառերՎահան Թեքեյան հրապարակախոսություն Հայաստանի առաջին Հանրապետություն Հայկական հարց Սփյուռք ազգային ինքնություն Արևմտյան Հայաստան

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Ստացվել է՝ 2025-12-20 | Գրախոսվել է՝ 2026-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" քաղաքական օրակարգ կրոնական իրավիճակ ազգային ինքնություն զինվորական խավ եկեղեցու իշխանություն Աստվածաշնչի թարգմանություն։

    Բեռնել

  • Լուսինե Մարգարյան - Վերանվանման գործընթացը Արցախի տեղանվանական համակարգում․ հիմունքներ, պատճառներ ու հետևանքներ
    21 Էջ | 130-151 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-130 |

    Ստացվել է՝ 2026-05-27 | Գրախոսվել է՝ 2026-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Լեզվաբանություն

    Արցախի տեղանվանական համակարգում բնականունների վերանվանումը պատմական, լեզվական, մշակութային և քաղաքական գործոնների փոխազդեցությամբ ձևավորվող բազմաշերտ գործընթաց է։ Անվանափոխության միջոցով վերաիմաստավորվում են բնականվան բովանդակությունը, պատմական կենսագրության ընկալումը և հանրային գիտակցության մեջ նրա ունեցած խորհրդանշական արժեքը։Վերանվանումների հիմքում ընկած են վարչատարածքային վերաձևումները, հասարակատնտեսական հարաբերություններն ու դրանք արտացոլող գաղափարական փոփոխությունները, լեզվական շփումները, գրավոր արձանագրության և քարտեզագրության պահանջները։

    Բանալի բառերԱրցախ տեղանուն բնականուն վերանվանում տեղանվանական համակարգ պատմական հիշողություն վարչատարածքային փոփոխություն լեզվական ստանդարտացում ինքնություն քարտեզագրություն

    Բեռնել