Լուսինե Մարգարյան - Վերանվանման գործընթացը Արցախի տեղանվանական համակարգում․ հիմունքներ, պատճառներ ու հետևանքներ
21 Էջ | 130-151 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-130 | Ստացվել է՝ 2026-05-27 | Գրախոսվել է՝ 2026-06-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18
Տպագրված է 2026 N 2 (232) / Լեզվաբանություն
Արցախի տեղանվանական համակարգում բնականունների վերանվանումը պատմական, լեզվական, մշակութային և քաղաքական գործոնների փոխազդեցությամբ ձևավորվող բազմաշերտ գործընթաց է։ Անվանափոխության միջոցով վերաիմաստավորվում են բնականվան բովանդակությունը, պատմական կենսագրության ընկալումը և հանրային գիտակցության մեջ նրա ունեցած խորհրդանշական արժեքը։Վերանվանումների հիմքում ընկած են վարչատարածքային վերաձևումները, հասարակատնտեսական հարաբերություններն ու դրանք արտացոլող գաղափարական փոփոխությունները, լեզվական շփումները, գրավոր արձանագրության և քարտեզագրության պահանջները։
Բանալի բառերԱրցախ տեղանուն բնականուն վերանվանում տեղանվանական համակարգ պատմական հիշողություն վարչատարածքային փոփոխություն լեզվական ստանդարտացում ինքնություն քարտեզագրություն
