Գարեգին Թումանյան - Հայաստանի հնագույն մի խումբ դամբարանների մշակութային պատկանելության նոր մեկնաբանություն և թվագրություն
13 Էջ | 150-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-150 | Ստացվել է՝ 2024-05-15 | Գրախոսվել է՝ 2024-06-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Հնագիտություն
Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի առկայության փաստն այժմ կարելի է ապացուցված համարել։ Մշակութային այդ համալիրներն առանձնացնելիս առաջնորդվել ենք տեսական այն դրույթով, որ մշակույթն առաջնություն ունի տիպի նկատմամբ։ Հնագիտական հիշյալ համալիրներն առանձնացնելու համար ներմուծել ենք դրանք բնութագրող որոշակի հատկանիշներ, որոնց կիրառության շնորհիվ մեծացել է ուսումնասիրությամբ ստացված արդյունքների պատմական իրականությանը մոտ լինելու հավանականությունը։
Բանալի բառերդամբարան կիմերական վաղ երկաթի դարաշրջան մշակույթ զուգահեռներ համաժամանակյա թվագրություն հեծյալ ռազմիկ ուղեկցող գույք լկամ
