Թամար Հայրապետյան - Չափահասության խորհրդածեսի դրսևորումը հայկական և իտալական մի հեքիաթախմբում
16 Էջ | 157-173 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-157 | Ստացվել է՝ 2025-02-10 | Գրախոսվել է՝ 2025-02-13 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն
Գերմանացի բանագետ Հանս-Յորգ Ութերի Ժողովրդական հեքիաթների տիպերի միջազգային նշացանկի (կատալոգ) 408 թվահամարին համապատասխանող հայկական Երեք հավկիթ և իտալական Երեք նարինջ հեքիաթախմբի համեմատական քննությունը ցույց է տալիս, որ տարիքային մի խմբից անցումը մյուսին, տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ ունեցել է զանազան դրսևորումներ ու խորհրդանշանային ծածկագրեր, բայց բոլորն էլ ամենակարևորը համարել են նախամուսնական չափահասության կարգն անցնելու ծեսի հաղթահարումը:
Բանալի բառերչափահասության խորհրդածես հայկական և իտալական հեքիաթախումբ Հանս-Յորգ Ութեր արխայիկ մտածողություն նարինջ հավկիթ (ձու) հեքիաթ խորհրդանշան սյուժե առասպել:
Գոհար Վարդումյան, Կարեն Թոխաթյան - Հայաստանի ժայռապատկերները և դրանց միջավայրը որպես սրբազան տարածք (անգլ.)
20 Էջ | 226-246 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-226 | Ստացվել է՝ 2025-05-13 | Գրախոսվել է՝ 2025-05-07 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11
Տպագրված է 2025 N 2 (229) / Մշակութաբանություն
Հին Հայաստանում սրբավայրերը բազմազան են եղել՝ տաճարներ, բագիններ, մեհյաններ։ Դրանք ծառայել են պաշտամունքին ու դրա տարաբնույթ դրսևորումներին, որոնցում կարևորվում էին արարողակարգը, ծիսական ավանդույթը և այլն: Վաղնջական ժամանակներում պաշտամունքային ուրույն միջավայր է եղել նաև ժայռապատկերը: Պաշտամունքային տարրերը զանազան դրսևորումներով առկա են շատ տեսարաններում ու հորինվածքներում:
Բանալի բառերՀայաստան ժայռապատկեր պաշտամունք դիցաբանություն աշխարհարարում հմայանք ծես երևակայական էակ տիեզերաբանական պատկերացումներ Հայկ նահապետ վիշապ խորհրդանշան:
