Երվանդ Գրեկյան - 5.2 հազար տարի մեզանից առաջ կլիմայական իրադարձությունը և Հայկական լեռնաշխարհը
30 Էջ | 203-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-203 | Ստացվել է՝ 2022-05-12 | Գրախոսվել է՝ 2022-05-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Քննարկումներ
Հոլոցենի շրջանում փաստագրված համաշխարհային կլիմայական փոփոխությունների շրջափուլերից երկուսը, որոնք մասնագիտական գրականության մեջ հայտնի են 4.2 հազար տարի մեզանից առաջ և 5.2 հազար տարի մեզանից առաջ իրադարձություն անվանումներով (համապատասխանաբար՝ 4.2 ka BP և 5.2 ka BP event), համընկնում են Հայկական լեռնաշխարհի՝ վաղ բրոնզի դարն ընդգրկող կուր-արաքսյան մշակույթի երկու կարևոր փուլերի հետ: Առաջինը վերաբերում է այս մշակույթի ավարտական փուլում՝ Ք. ա. մոտ 2500 թ. դիտարկվող տրոհման և մասնատման գործընթացին:
Բանալի բառերկուր-արաքսյան մշակույթ ծավալում կլիմայական փոփոխություն հնամիջավայր շարժունակություն բնակչության տեղաշարժ ապաբնակեցում:
