Անուշավան Զաքարյան, Գայանե Մախմուրյան - Մկրտիչ Խրիմյանի 1904 թ. մայիսի 30-ի նամակները Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներին՝ Արևմտյան Հայաստանում բարենորոգումների հիմնահարցի համատեքստում
20 Էջ | 36-56 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-36 | Ստացվել է՝ 2024-12-11 | Գրախոսվել է՝ 2025-02-20 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն
1878–1904 թվականներին և, հատկապես, 1895 թվականից անզիջում պայքար էր ընթանում Մեծ տերությունների կողմից Օսմանյան կայսրության լծի տակ հեծող Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու և այդ գործընթացները խաթարելուն հետամուտ Բ․ Դռան միջև։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, չնայած հակասություններին և մրցակցությանը, համատեղ ծրագրեր էին մշակում Օսմանյան կայսրությունում կապիտալիստական հիմքեր ստեղծելու համար։
Բանալի բառերՄկրտիչ Խրիմյանի նամակները Արևմտյան Հայաստան Օսմանյան կայսրություն բարենորոգումներ կոտորածներ 1904 թ. Սասունի ինքնապաշտպանություն Թեոդոր Ռուզվելտ Էմիլ Լուբե Էդվարդ VII Հովսեփ Սարաճյան Սահակ Այվատյան Անդրանիկ Օզանյան Գևորգ Չաուշ Գեղամ Տեր-Կարապետյան։
Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 | Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն
Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։
Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան
