Գարեգին Թումանյան - Հայաստանի հնագույն մի խումբ դամբարանների մշակութային պատկանելության նոր մեկնաբանություն և թվագրություն
13 Էջ | 150-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-150 | Ստացվել է՝ 2024-05-15 | Գրախոսվել է՝ 2024-06-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Հնագիտություն
Հայկական լեռնաշխարհում կիմերական մշակույթի առկայության փաստն այժմ կարելի է ապացուցված համարել։ Մշակութային այդ համալիրներն առանձնացնելիս առաջնորդվել ենք տեսական այն դրույթով, որ մշակույթն առաջնություն ունի տիպի նկատմամբ։ Հնագիտական հիշյալ համալիրներն առանձնացնելու համար ներմուծել ենք դրանք բնութագրող որոշակի հատկանիշներ, որոնց կիրառության շնորհիվ մեծացել է ուսումնասիրությամբ ստացված արդյունքների պատմական իրականությանը մոտ լինելու հավանականությունը։
Բանալի բառերդամբարան կիմերական վաղ երկաթի դարաշրջան մշակույթ զուգահեռներ համաժամանակյա թվագրություն հեծյալ ռազմիկ ուղեկցող գույք լկամ
Սվետլանա Մանուչարյան - Գարիկ Մկրտչյան․ Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների (համաժամանակային ուսումնասիրություն)
4 Էջ | 265-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-265 | Ստացվել է՝ 2024-11-04 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ
Արդի հայ բարբառագիտության համար կարևորվում է յուրաքանչյուր կենդանի բարբառի և խոսվածքի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանց պահպանումը, հատկապես՝ գրական լեզվի գործառույթների ընդլայնման պայմաններում։ Գարիկ Մկրտչյանի՝ խնդրո առարկա հետազոտությամբ համաժամանակյա կտրվածքով հանրայնացվում է Ապարանի տարածքային միավորներում գործառող լեզվական միավորների ամբողջական պատկերը, տրվում են Ապարան քաղաքի և հարակից 21 գյուղերի խոսվածքների նմանություններն ու լեզվական առանձնահատկությունները:
Բանալի բառերԱպարանի խոսվածքներ բարբառային տարբերակներ համաժամանակյա ուսումնասիրություն Բայազետի Խոյի Դիադինի Կարնո Մուշ–Ալաշկերտի Սյունիք–Արցախի բարբառային շերտեր։
