Հովիկ Մուսայելյան - Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության (հոդվածների ժողովածու)
3 Էջ | 236-239 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-236 | Ստացվել է՝ 2025-11-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրախոսություններ
Վերջերս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է «Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության» վերնագրով հոդվածների ժողովածուն, որը կարելի է համարել հայ պատմագիտության ձեռքբերումներից մեկը վերջին տասնամյակներում։ Ժողովածուն համակողմանիորեն ներկայացնում է Արցախի պատմության ուսումնասիրության ներկա վիճակը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների քննության և գիտական ժամանակակից մոտեցումների համադրման սկզբունքի վրա։ Գրքի գաղափարական առանցքը այն գիտական համոզմունքն է, որ Արցախի պատմության ընկալումը պետք է կառուցվի բացառապես փաստական ու սկզբնաղբյուրային հիմքերի վրա։
Բանալի բառերԱրցախ պատմություն սկզբնաղբյուր պայքար հիմնահարց ժամանակաշրջան համակարգ
