Արսեն Հարությունյան - Տաթևի վանքի պարսպակից մուտքերի և աղբյուրի կառուցման ժամանակը
15 Էջ | 230-245 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-230 | Ստացվել է՝ 2023-06-20 | Գրախոսվել է՝ 2023-08-06 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Հնագիտություն
Միջնադարյան Հայաստանի վանական համալիրներն ու եկեղեցիներն իրենց բազմադարյա գոյության ընթացքում քանիցս նորոգվել, վերակառուցվել, երբեմն էլ համալրվել են նոր շենք-շինություններով: Այդօրինակ հուշարձանների շարքում բացառություն չէ նաև Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքը, որի՝ հիմնականում երկրաշարժերի հետևանքով պայմանավորված շինարարական փուլերին վերջերս անդրադառնալու առիթ ենք ունեցել: Գաղտնիք չէ, որ միջնադարյան վանքերն աչքի էին ընկնում ոչ միայն վանականների կենցաղավարման միասնական կանոնադրությամբ, այլև համակառույցի յուրօրինակ լուծումներով. մեկից ավելի եկեղեցիներ, գավիթ-սրահներ, զանգակատուն, վանական, տնտեսական տարաբնույթ կառույցներ , և, որ էականն է, հուշարձանախումբը պարսպապատվում էր՝ դրանով իսկ ընդգծելով արտաքին աշխարհից վանականների առանձնացված-մեկուսացված, ինչպես նաև՝ պաշտպանված լինելը:
Բանալի բառերՏաթևի վանք Ստեփանոս Օրբելյան պարսպակից հին ու նոր մուտքեր աղբյուրի շենք հնագիտական պեղումներ վիմագիր ձեռագիր հիշատակություն:
Աշոտ Մանուչարյան - Արշարունյաց եպիսկոպոսական թեմը (IV–XI դդ.).
15 Էջ | 187-202 | Ստացվել է՝ 2021-05-14 | Գրախոսվել է՝ 2021-05-31 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Արշարունյաց եպիսկոպոսությունը Հայաստանի հնագույն թեմերից է: Այն կազմավորվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի (302–325) իրականացրած թեմական երկրորդ բաժանման ժամանակ: Թեմական այդ նոր բաժանման ուխտանեսյան անվանացանկում Արշարունիքի եպիսկոպոսությունը 30 թեմերի շարքում 17-րդ աթոռն է : Ստեփանոս Օրբելյանը թեմերի թիվը ներկայացնում է 36՝ առանց Ուխտանեսի նման հանվանե թվարկելով դրանք :
Բանալի բառերեպիսկոպոսություն կաթողիկոս աթոռ հոգևոր կենտրոն աթոռակալություն արձանագրություն ժողով հիշատակություն մատենագրական աստվածաբանական:
