Աշոտ Մանուչարյան - Արշարունյաց եպիսկոպոսական թեմը (IV–XI դդ.).
15 Էջ | 187-202 | Ստացվել է՝ 2021-05-14 | Գրախոսվել է՝ 2021-05-31 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-23
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Արշարունյաց եպիսկոպոսությունը Հայաստանի հնագույն թեմերից է: Այն կազմավորվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի (302–325) իրականացրած թեմական երկրորդ բաժանման ժամանակ: Թեմական այդ նոր բաժանման ուխտանեսյան անվանացանկում Արշարունիքի եպիսկոպոսությունը 30 թեմերի շարքում 17-րդ աթոռն է : Ստեփանոս Օրբելյանը թեմերի թիվը ներկայացնում է 36՝ առանց Ուխտանեսի նման հանվանե թվարկելով դրանք :
Բանալի բառերեպիսկոպոսություն կաթողիկոս աթոռ հոգևոր կենտրոն աթոռակալություն արձանագրություն ժողով հիշատակություն մատենագրական աստվածաբանական:
Եղիշե սարկավագ Սարգսյան - Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը ըստ մատենագրական տեղեկությունների (IV–XII դդ․)
15 Էջ | 57-72 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-57 | Ստացվել է՝ 2025-01-18 | Գրախոսվել է՝ 2024-08-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն
Կաթողիկոսական ձեռնադրության և օծման վերաբերյալ հիշատակություններ կարելի է հանդիպել մատենագիրների երկերում, որոնց մեջ, սակայն, գրեթե չկան ծիսակարգի մանրամասն նկարագրություններ։ Մատենագրության մեջ կաթողիկոսական ձեռնադրության դրվագների առկայությունը և դրանց բովանդակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ծիսակարգը զարգացել է աստիճանաբար։ Այն IV դ․ մինչև XII դ․ անցել է «սաղմնավորման», «ձևավորման» կամ «կայացման» շրջափուլերով։
Բանալի բառերկաթողիկոս ձեռնադրություն օծում տվչություն մատենագրական տեղեկություններ պատմիչներ շրջափուլեր։
