Աելիտա Դոլուխանյան - Վերժինե Սվազլյան. Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում
6 Էջ | 296-302 | Ստացվել է՝ 2022-03-30 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-04-13
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ
Պատմական արժեքի առումով եզակի են այն ջանքերը, որ գործադրել է բանագիտության դոկտոր Վերժինե Սվազլյանն՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող ցեղասպանության վերապրածների վկայությունները գրառելով և դրանք ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև աշխարհի մարդկությանը ներկայացնելով: Ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող գրքերը լույս են տեսել նաև անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն: Գրքերի մեծագույն մասը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը:
Բանալի բառերՎ. Սվազլյան Ամերիկա ցեղասպանություն բանահյուսություն ժողովածու նվիրում արդիական արժեք ճանաչողություն:
